• Latest news

Ձեռքերը լվանալը «վերբեռնում» է ուղեղը. գիտնականներ

17 հունիսի, 2017  13:46

Ձեռքերը լվանալն օգնում է «վերբեռնել» ուղեղը, կպչուն մտքերից ազատվել եւ ինչ-որ նոր բանի տրամադրվել: Այս մասին հայտնել են University of Toronto-ի գիտնականները:

Գիտնականների կարծիքով՝ ձեռքերը լվանալը կամ թաց անձեռոցիկով մաքրելը ինչ-որ ձեւով խթանում է արյան մատակարարումը, ինչն իր հերթին ուղեղն ազատում է հին գաղափարներից եւ այն ուղղորդում նոր խնդիրների լուծմանը: Կանադացի հետազոտողները նման գաղափար են առաջ քաշել՝ 4 փորձ անցկացնելով:

Առաջին փորձի մասնակիցները պետք է հաղթահարեին թեստեր, որոնք նրանց ստիպում էին կենտրոնանալ կոնկրետ նպատակների վրա: Ինչ-որ պահի կամավորներին ձեռքերը մաքրելու համար թաց անձեռոցիկներ են տվել, իսկ ոմանց՝ ոչ, որից հետո նրանց նոր խնդիրներ են առաջադրել: Գիտնականները նկատել են, որ թաց անձեռոցիկներից օգտված մասնակիցներն ավելի արագ են անցել նոր խնդիրների լուծմանը եւ դրանք ավելի լավ են կատարել:

Կատարված այլ հետազոտություններով նույնպես հաստատվել է, որ ձեռքերը լվանալն իսկապես ազդում է մարդու մտածողության վրա:

Մասնագետների խոսքով՝ նոր նպատակների ուղղությամբ արագ վերակառուցվելու ունակությունը մարդկանց օգնում է ավելի լավ դրսեւորվել աշխատավայրում եւ արդյունավետորեն հաղթահարել առօրյա կյանքի տարբեր խնդիրների լուծումը: Շատերը «թաղվում» են ինչ-որ մի բանի մեջ եւ ոչ մի այլ հեռանկար չեն տեսնում: Հնարավոր է, որ ձեռքերը լվանալը նման խնդիրների հաղթահարման պարզ միջոց դառնա:

Ճիշտ է, գիտնականները դեռեւս չգիտեն, թե ձեռքերը լվանալու շնորհիվ որքան երկար է պահպանվում ուղեղի խթանման էֆեկտը: Նրանք նշում են, որ հետագա հետազոտությունների անհրաժեշտություն կա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է