• Latest news

5 հետաքրքիր փաստ շոգի մասին

20 հունիսի, 2017  14:20

Հայտնի ասացվածքը` «շոգը ոսկորները չի կոտրի», այնքան էլ ճշմարիտ չէ. իրականում շոգ եղանակն ազդում է մարդու օրգանիզմում ընթացող բոլոր պրոցեսների վրա, իսկ արտակարգ շոգը կարող է շատ վտանգավոր լինել: Ներկայացնում ենք շոգի վերաբերյալ մի քանի հետաքրքիր փաստ:

1. Մարդը կարող է դիմանալ մինչեւ Ցելսիուսի +104 աստիճան ջերմաստիճանի

Օդի ցածր խոնավության դեպքում մարդու օրգանիզմը մինչեւ Ցելսիուսի +71 աստիճանին կարող է դիմանալ մեկ ժամ, +82 աստիճանին`49  րոպե, +93 աստիճանին` 33 րոպե, իսկ +104 աստիճանին`26 րոպե: 1958 թվականին Բելգիայում դեպք է գրանցվել, երբ մարդը մի քանի րոպե գտնվել է Ցելսիուսի 200 աստիճան ունեցող ջերմախցում: Սակայն սա հնարավոր է, ինչպես արդեն ասվեց, միայն օդի շատ ցածր խոնավության դեպքում:

2. Շոգը կարող է առողջության համար վտանգավոր լինել

Ինչպես նշվեց, շոգն ազդում է մարդու օրգանիզմում բոլոր պրոցեսների վրա: Շոգի պատճառով առաջին հերթին տուժում է սիրտ-անոթային համակարգը. սիրտն սկսում է ավելի ինտենսիվ աշխատել, երակազարկն է հաճախանում, անոթները լայնանում են, հաճախ արյան ճնշումն ընկնում է: Շոգին օրգանիզմը հեղուկ շատ է կորցնում. Ցելսիուսի 40 աստիճան ջերմաստիճանի դեպքում օրգանիզմից ժամում գոլորշիանում է մոտ 1 լիտր քրտինք: Հեղուկի հետ միասին օրգանիզմը կորցնում է հանքային աղեր, այդ թվում` կալիում եւ մագնիում, որոնք անհրաժեշտ են սրտի աշխատանքի եւ սրտի ռիթմի պահպանման համար: Ջրազրկումը նաեւ արյան խտացում է առաջացնում: Զարկերակային ցածր ճնշման հետ սա մեծացնում է թրոմբների առաջացման հավանականությունը: Շոգին նվազում է նաեւ աշխատունակությունը. համարվում է, որ Ցելսիուսի 26 աստիճանից բարձր յուրաքանչյուր աստիճանը մարդու աշխատունակությունը մոտ 10 տոկոսով նվազեցնում է:

3. Շոգը կարող է մահացու վտանգավոր լինել

2003 թվականին Եվրոպայում շոգի ժամանակ 35 հազար մարդ է մահացել: Շոգի դեպքում ճանապարհային պատահարների թիվն ավելանում է միջինը 20 տոկոսով: Լոնդոնի հոգեբուժության ինստիտուտի մասնագետների տվյալներով`շոգին աճում է նաեւ ինքնսպանությունների թիվը: Նրանց հետազոտությամբ պարզվել է, որ եթե տարեկան օրվա միջին ջերմաստիճանը Ցելսիուսի 10 աստիճանով բարձրանում է, ինքնասպանությունները բարձրակետին են հասնում: Պարզվել է նաեւ, որ ջերմաստիճանը 10 աստիճանով բարձրանալուց հետո յուրաքանչյուր եւս 10 աստիճան բարձրանալու դեպքում ինքնասպանությունների թիվը 4 տոկոսով աճում է` հենց այս ժամանակ է նվազում տրամադրությունը կարգավորող հորմոնի մակարդակը:

4. Երկրի ամենաշոգ կետերը

Երկրի ամենաշոգ կետերից մեկը Մահվան հովիտն է (ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգ). այստեղ ամռանը ցերեկվա միջին ջերմաստիճանը Ցելսիուսի +40 աստիճանից անցնում է, նույնիսկ գիշերը այն հազվադեպ է Ցելսիուսի +30 աստիճանից իջնում: Մահվան հովտում ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել 1913 թվականին`Ցելսիուսի +56,7 աստիճան: Իսկ 1917-ին 43 օր շարունակ (հուլիսի 6-ից օգոստոսի 17-ը) օրվա առավելագույն ջերմաստիճանը Ցելսիուսի +48,9 աստիճանից չի նվազել:  Մյուս շոգ կետը Մարբլ Բարն է (Արեւմտյան Ավստրալիա). սահմանվել է ավստրալական ջերմաստիճանի ռեկորդ` Ցելսիուսի +49,2 աստիճան: Այստեղ եւս մեկ ռեկորդ է գրանցվել` 160 օր (1923 թվականի հոկտեմբեր 31-ից մինչեւ 1924 թվականի ապրիլի 7-ը) օդի ջերմաստիճանը Ցելսիուսի +37,8 աստիճանից չի իջել:

5. Շոգը կարող էր կարեւոր դեր կատարել մարդու էվոլյուցիայի պրոցեսում

Անգլիացի ֆիզիոլոգ Փիթ Ուիլթերը հետաքրքիր վարկած է առաջադրել, թե ինչու է մարդը սկսել երկու ոտքով քայլել: Նրա կարծիքով` մարդու նախահայրերը հետեւի վերջույթներին են կանգնել` փրկվելով աֆրիկական շոգից եւ իրենց փորը քամուն ուղղելով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է