Մարդու մկանային ուժը որքան մեծ է, այնքան ծերության շրջանում բարձր կլինի նրա կոգնիտիվ կարգավիճակը: Հատկապես այս պատճառով խորհուրդ է տրվում մկանային ուժին լուրջ ուշադրություն դարձնել դեռեւս երիտասարդ ժամանակ: Այս մասին հայտնում են Հարավային Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները:
Գիտնականները անցկացրած փորձի շրջանակում գնահատել են 338 մարդու (որոնց միջին տարիքը 66 տարեկանն էր) մարմնի վերին եւ ստորին հատվածների մկանային ուժը, ինչպես նաեւ նրանց կոգնիտիվ ընդունակությունները:
Կամավորներին խնդրել են ծնկները ծալել եւ բացել, ոտքերով քաշ բարձրացնել, քաշը կրծքավանդակից սեղմել եւ հորիզոնական ձգում կատարել: Առանձին նաեւ ստուգել են բռնելու ուժը: Սակայն, ինչպես պարզվել է, վերջին ցուցանիշը կոգնիտիվ կարգավիճակի հետ կապված չէր` ի տարբերություն թվարկված մյուս ցուցանիշների հանրագումարի (մարմնի վերին եւ ստորին հատվածների ուժը):
Հետազոտության հեղինակների խոսքով` մկանային զանգվածի աճը եւ ուժի մեծացումը թույլ են տալիս ոչ միայն մեծացնել մարմնամարզության ցուցանիշները, այլեւ կփրկեն տարիքային խնդիրներից, այդ թվում` ծերունական տկարամտությունից: Ինչպես նշում են մասնագետները, զարմանալի է, բայց դրական էֆեկտ է առաջանում նույնիսկ ուղեղի համար առանձին մարզումների բացակայության ֆոնին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր