• Latest news

Զարգացած եւ զարգացող երկրներում երեխաների 50 տոկոսից ավելին ճարպակալմամբ է տառապում

25 հուլիսի, 2017  12:25

Միացյալ Նահանգներում եւ աշխարհի մյուս զարգացած երկրներում երեխաների մոտ 50 տոկոսը եւ մեծահասակ տղամարդկանց 90 տոկոսը ավելորդ քաշով, ճարպակալման թեթեւ կամ ծանր ձեւերով եւ դրանց ուղեկցող խնդիրներով են տառապում, նշված է Frontiers in Public Health ամսագրում հրապարակված հոդվածում:

«Ճարպակալման գլոբալ համաճարակն առողջապահության համակարգի լրջագույն մարտահրավեր է դարձել, որն աշխարհի զարգացած երկրների տնտեսության վրա լրացուցիչ բեռ է դնում: Մենք հայտնաբերել ենք, որ աշխարհի 30 ամենազարգացած երկրներում ավելորդ քաշով մարդկանց թիվը նկատելիորեն ավելի մեծ է վերջերս հրապարակված գլոբալ գնահատականներից, որն առանձնապես վերաբերում է փորի շրջանում ավելորդ ճարպ ունեցող մարդկանց»,- նշել են Օքլենդի Տեխնոլոգիական համալսարանից (Նոր Զելանդիա) Փոլ Լաուրսենը եւ նրա գործընկերները:

ԱՀԿ տվյալների համաձայն՝ Երկրի բնակչության գրեթե երրորդ մասն այսօր ճարպակալմամբ է տառապում, ըստ որում՝ որոշ երկրներում, ինչպիսին են Մեծ Բրիտանիան եւ Մերձավոր Արեւելքի երկրները, բնակչության կեսից ավելին ավելորդ քաշ ունի: Ընթացիկ կանխատեսումներով՝ ավելորդ կիլոգրամներ ունեցող Երկրի բնակիչների թիվը 2025 թվականին կհասնի 2,7 միլիարդի, ըստ որում՝ ճարպակալման ծայրահեղ ձեւերով մարդկանց բաժինն այս ընթացքում կհասնի 17 տոկոսի, իսկ ավելորդ քաշով մարդկանց թիվը՝ մոտ 46 տոկոսի:

Ավելորդ քաշով մարդկանց թիվն ամենից արագ աճում է զարգացող երկրներում, որոնց համար մատչելի է դարձել էժան եւ կալորիական սնունդը, եւ որոնք դեռեւս  դրա շրջանառությունը սահմանափակող օրենքներ չունեն: Չինաստանի Առողջապահության նախարարության գնահատմամբ՝ Չինաստանում բնակվող տղամարդկանց մոտ 10 եւ կանանց 14 տոկոսն այսօր ճարպակալմամբ են տառապում, իսկ երեխաների շրջանում այս ցուցանիշը հասնում է 15 տոկոսի: Այս թրենդն առանձնապես ընդգծված է արտահայտվում Չինաստանի արեւելքի խոշոր քաղաքներում:

Գիտնականների վերջին հաշվարկներով՝ Երկրի բնակչության գրեթե 40-70 տոկոսն այսօր տառապում է ավելորդ քաշի բոլոր դրսեւորումներով՝ սկսած մի քանի 100 ավելորդ գրամներից, ավարտած ճարպակալման ծանր ձեւերով, որոնց զարգացման դեպքում մարդը շարժվել չի կարողանում: Լաուրսենը եւ նրա գործընկերները որոշել են ստուգել, թե այս թրենդները որքանով են հատուկ ԱՄՆ-ին եւ աշխարհի տնտեսապես ամենազարգացած 35 երկրներին:

Այս չափումները ցույց են տվել, որ ավելորդ քաշով մարդկանց թիվը համաշխարհային նորմայից զգալիորեն ավելի մեծ է եղել եւ գերազանցել է նաեւ գիտնականների սպասելիքները: ԱՄՆ-ում, Իսլանդիայում, Նոր Զելանդիայում եւ Հունաստանում իրավիճակն ամենալուրջն էր՝ այստեղ ճարպակալման թեթեւ ձեւով է տառապում տղամարդկանց 90 տոկոսից ավելին, կանանց 71-81 տոկոսից ավելին, ինչպես նաեւ դպրոցական եւ նախադպրոցական տարիքի տղաների եւ աղջիկների ավելի քան 50 տոկոսը:

Մյուս բոլոր երկրներում դիտվել է համանման, չնայած պակաս լուրջ իրավիճակ՝ մյուս երկրների մեծ մասում ավելորդ քաշով մեծահասակ տղամարդկանց եւ կանանց բաժինը կազմել է 78-ից մինչեւ 88 տոկոս եւ 52-ից մինչեւ 72 տոկոս, իսկ ավելորդ քաշով երեխաների բաժինը զգալիորեն տարբերվել է «առաջին քառյակի» ցուցանիշներից:

Այս առումով միակ բացառությունն ասիական երկու պետություններ են՝ Ճապոնիան եւ Բրունեյը, որտեղ ավելորդ քաշ ունեցող ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց թիվը չի գերազանցում 50%-ը: Այս երկրներում ռեկորդային ցածր ցուցանիշ է նաեւ երեխաների շրջանում ճարպակալման տարածվածության առումով, ինչը խոսում է այն մասին, որ նրանց ազգային դիետիկ ավանդույթներն ու կառավարության քաղաքականությունն օգնում են խուսափել ճարպակալման համաճարակից:

Լաուրսենի պարզաբանմամբ՝ ճարպի նույնիսկ աննշան քանակությունը մեծացնում է դիաբետի առաջացման, նյութափոխանակության խախտման եւ առողջության հետ կապված այլ խնդիրների հավանականությունը, որոնց դեմ պայքարն ավելի մեծ ռեսուրսներ է պահանջում, եւ որոնց առկայությունը հանգեցնում է մարդու կյանքի տեւողության կրճատմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է