• Latest news

Եվրոպայում հաստատել են ցրված սկլերոզի դեմ նոր դեղորայքի կիրառումը

26 օգոստոսի, 2017  10:48
Եվրահանձնաժողովը հաստատել է ցրված սկլերոզը բուժելու համար նոր դեղորայքի կիրառումը, որը մշակել է գերմանական Merck ընկերությունը։ Կլադրիբին դեղորայքն առաջին հերթին կհայտնվի Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի  շուկաներում։ 

Նոր դեղորայքի գլխավոր առանձահատկություններից է կիրառության հարմար ձեւը՝ այն նախատեսված է սովորականի նման ընդունելու համար։ Նշենք, որ հանրաճանաչություն է վայելում նաեւ Merck-ի՝ ցրված սկլերոզի դեմ մեկ այլ դեղորայք՝ Ռեբիֆը։ 

Merck-ը մեծ հույսեր է կապում նոր դեղորայքի հետ, որը կարող է աշխուժացնել ընկերության դեղագործական ստորաբաժանումը։ Ներկա պահին այդ ստորաբաժանման աշխատանքում բացասական դինամիկա է նկատվում։ Կոնցերնում ծրագրում են Կլադրիբին դեղորայքը ԱՄՆ-ի շուկա դուրս բերել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել