• Latest news

Եզակի հավելվածը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ախտորոշում է աչքի լուսանկարով

31 օգոստոսի, 2017  10:45

University of Washington-ի գիտնականները եզակի հավելված են մշակել, որը կարող է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ախտորոշել աչքի լուսանկարով:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն այս հիվանդության ամենամահացու տեսակներից է. այս տեսակի դեպքում ողջ մնալու հավանականությունը փոքր է (ախտորոշումից հետո հիվանդների ընդամենը 5%-ն է 5 տարուց ավելի ապրում): Հիմնական խնդիրն այն է, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը վաղ փուլերում ախտանշաններ չի ունենում, այդ պատճառով այն սովորաբար ուշ են ախտորոշում:

BiliScreen հավելվածը հատուկ ալգորիթմեր է օգտագործում, որպեսզի աչքի լուսանկարներով որոշի բիլիռուբինի մակարդակը: Ենթաստամոքսային գեղձի պարագայում բիլիռուբինի մակարդակը սկսում է բարձրանալ՝ աչքերի սպիտակուցը դեղին դարձնելով: Նույնն է տեղի ունենում հեպատիտի ժամանակ: Անզեն աչքը կարող է նկատել դեղնությունը, երբ արդեն շատ ուշ լինի: Իսկ հավելվածը ֆիքսում է նույնիսկ ամենափոքր փոփոխությունները:

Այս թեստն ավելի էժան է ու պարզ, քան արյան ստանդարտ անալիզը: Որպեսզի լուսավորությունը չխանգարի հավելվածին, կարելի է հատուկ տուփ օգտագործել, որը կարգելափակի լույսը: 70 հիվանդի մասնակցությամբ անցկացված փորձը ցույց է տվել, որ տուփի օգտագործման դեպքում հավելվածը 90% ճշգրտությամբ տվել է ախտորոշումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել