• Latest news

Հայաստանում հիպերտոնիկների 80 տոկոսը ճնշումը կարգավորելու համար դեղորայք չի ընդունում 

14 սեպտեմբերի, 2017  13:08

Հիպերոտնիկների 80 տոկոսը, որոնք գիտեն, որ զարկերակային ճնշումը բարձր է, այն կարգավորելու համար դեղորայք չի ընդունում։ Այս մասին վկայում է «Մարդկայն զարգացման միջազգային կենտրոնի» DNS հետազոտությունը։ 

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հետազոտության շրջանակում փորձագետները Հայաստանի քաղաքացիների ճնշումն են չափել։ 80 տոկոսը, որոնց ճնշումը բարձր է եղել, տեղյակ է եղել, որ հիպերտոնիայով է տառապում։ Նման մարդիկ դիմել են բժշկի, որը համապատասխան դեղորայք է նշանակել, սակայն նրանք այն չեն ընդունել։

Ցավոք, հետազոտությունը հայերի շրջանում նման վարքագծի պատճառը չի պարզել։ Հնարավոր է՝ ոմանք դեղորայք գնելու փող չունեն, մյուսներն այն չեն ընդունում, որովհետեւ հիպերտոնիան նրանց անհարմարություն չի պատճառում, եւ նրանք կարծում են, որ բարձր ճնշումն իրենց համար մեծ վտանգ չի ներկայացնում։

Աշոտ Խուրշուդյանի կարծիքով շատ հայերի համար առողջությունն առաջնահերթություն չէ։ Պատահական չէ, որ շատերը, ինչու՞ բժշկի չեն դիմում հարցին պատասխանելով, ասում են, թե դրա ժամանակը չունեն։ Փորձագետը նշեց, որ իրենց առողջության եւ կենսակերպի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը փոխել է պետք։

Նշենք, որ ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի խոսքով՝ ներկա դրությամբ Հայաստանում շուրջ 300 000 մարդ հիպերտոնիայով է տառապում, սակայն նրանց կոնկրետ թիվը պարզելը հնարավոր չէ, քանի որ շատերը չեն էլ կասկածում, որ բարձր ճնշում ունեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է