• Latest news

Խարբերդում մեկ տարեկան երեխայի մահվան պատճառ է հանդիսացել կրկնակի պատվաստումը. քննչական կոմիտե

29 սեպտեմբերի, 2017  16:38

Խարբերդում հուլիսի 6-ին մեկ տարեկան երեխայի մահվան պատճառ է հանդիսացել ԿԿԽ տեսակի պատվաստանյութի կրկնակի ներարկումը: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

«ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ստացվել է երեխայի դիակի դատաբժշակական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի, երեխայի մահվան պատճառ է հանդիսացել ԿԿԽ տեսակի պատվաստանյութի կրկնակի ներարկումը: Նշանակավել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել»։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Խարբերդում պատվաստումից հետո մահացել էր մեկ տարեկան աղջիկ։ Մոր խոսքով՝ աղջիկը հիվանդանոցում պառկած է եղել, երբ նրան պոլիկլինիկա են կանչել հերթական պատվաստման համար։ Նա փորձել է հրաժարվել, սակայն բժիշկը պնդել է, որ պատվաստումն անհրաժեշտ է, ու հիվանդանոցից դուրս գրվելուց հետո աղջկան պատվաստել են։ Պատվաստումից հետո աղջկա ջերմությունը բարձրացել է, մայրը փորձել է շտապ օգնություն կանչել, սակայն նրան հանգստացրել են՝ ասելով, որ դա նորմալ արձագանք է պատվաստմանը։ Երբ երեխայի ինքնազգացողությունը շատ է վատացել, շտապ օգնություն, այնուամենայնիվ, եկել է, բայց փրկել երեխային արդեն չի հաջողվել։

Դեպքի առթիվ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասել էր, որ տեղի է ունեցել սխալ, անբուժելի հիվանդ երեխայի կրկնակի պատվաստում։ Փոխնախարարի խոսքով՝ աղջկա մոտ կային պատվաստման հակացուցումներ, բայց պոլիկլինիկայում դրան ուշադրություն չեն դարձրել։ Կրկնակի պատվաստումից տասը օր առաջ նա բուժում էր ստացել հիվանդանոցում, ու դա արդեն իսկ ցուցում էր՝ պատվաստումը առնվազն երեք ամսով հետաձգելու համար։

Պատվաստումը իրականացրած առաջնային բժշկական օղակի գործունեությունը այս պահին դադարեցված է մինչեւ հետաքննության ավարտը։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է