• Latest news

Հայաստանում 15 տարեկան երեխաների 4 տոկոսը կանոնավոր ծխում է

12 հոկտեմբերի, 2017  17:20

Հայաստանում 15 տարեկան երեխաների 18 տոկոսը փորձել է ծխել, իսկ 4 տոկոսն արդեն կանոնավոր ծխում է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ, «Արաբկիր» ԲԿ–ին կից Երեխաների ու դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այդ արդյունքները ստացվել են «Հայաստանում դպրոցահասակ երեխաների առողջության նկատմամբ վարվելակերպը» հետազոտության ընթացքում։ Այն ցույց է տվել, որ 4 տարի առաջ իրավիճակն ավելի վատ էր։ Ծխել փորձել էին 15 տարեկանների մոտ 30 տոկոսը, իսկ 8 տոկոսն արդեն օրական առնվազն մեկ ծխախոտ էր ծխում։

Ավելի ավագ դեռահասների շրջանում, սակայն, իրավիճակն ավելի վատ է։ 17 տարեկանների 26 տոկոսը երկրում արդեն կանոնավոր ծխում է։ Այս թիվն ավելի փոքր է, քան եվրոպական երկրների մեծ մասում, սակայն ամեն դեպքում մտահոգում է մասնագետներին, քանի որ ծխելը, հատկապես դեռահասության տարիքում, կարող է առողջությանը լուրջ վնաս հասցնել։

Ինչ վերաբերում է մեծահասակներին, ապա համաձայն վերջերս երկրում անցկացված  STEPS հետազոտությանը, ծխում է տղամարդկանց 52 տոկոսը եւ կանանց 2 տոկոսը։ Հայաստանը ծխող տղամարդկանց քանակով աշխարհում առաջատարներից է։ Իսկ ինչ վերաբերում է կանանց, ամենայն հավանականությամբ, նրանց թիվն ավելի մեծ է, պարզապես մեծ մասը դա թաքցնում է։

Հիշեցնենք, որ այդ նույն հետազոտությունը ցույց է տվել, որ 15-ամյա տղաների 4 տոկոսը Հայաստանում առնվազն մեկ անգամ արդեն մարիխուանա է փորձել, ընդ որում, ¾–ը դա արել էր վերջին մեկ տարվա ընթացքում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել