• Latest news

Նարնջի հյութը կարող է ամրացնել ոսկորները եւ պաշտպանել կոտրվածքներից

15 նոյեմբերի, 2017  21:57

Նարնջի հյութը կարող է պաշտպանել կոտրվածքներից, քանի որ այն ամրացնում է ոսկորները, պնդում են Չինաստանի Չժենչժոուի համալսարանի գիտնականները։ Նրանց խոսքով՝ եթե մարդն ամեն օր 2 բաժակ նարնջի հյութ խմի, կարող է կրկնակի նվազեցնել կոտրվածք ստանալու ռիսկը։

Գիտնականները ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ փորձ են կատարել։ Պարզվել է, որ հյութը հիանալի ամրացրել է ոսկորները եւ պաշտպանել կոտրվածքներից։ Դրա գաղտնիքը С վիտամինի մեջ է, որը նարնջում առկա է մեծ քանակությամբ։ Այդ վիտամինը կա նաեւ լոլիկի, ելակի, կիվի եւ բրոկոլիի մեջ։

Այսպես՝ հետազոտության շրջանակում պարզվել է, որ ամենից շատ վիտամին С օգտագործած մարդիկ հազվադեպ են բախվել կոտրվածքների խնդրին։ Այդ բացահայտումը արդիական է հատկապես տարեց մարդկանց համար, որոնք տառապում են օսթեոպորոզից։  Վիտամին С–ն խթանում է երիտասարդ ոսկրային բջիջներին, որոնք ոսկրային հյուսվածքում ի վերջո դառնում են հասուն բջիջներ։

Օրական վիտամին С–ի յուրաքանչյուր 50 մ/գ–ն (հյութի միջին չափի բաժակի մեկ քառորդը) 5 տոկոսով նվազեցնում է կոտրվածքների ռիսկը։ Նշանակում է՝ մեկ բաժակ հյութը կարող է ռիսկը նվազեցնել 20 տոկոսով, իսկ 2 բաժակը՝ 40։ Բժիշկները նշում են, որ ամեն օր վիտամին С ընդունելը շատ կարեւոր է, քանի որ օրգանիզմը չի պահում այդ վիտամինը։

Հետաքրքիր է, որ նարինջը, թուրինջի եւ կտրոնի պես մոտ մեկ քառորդով նվազեցնում է դեմենցիայի ռիսկը դրանց մեջ առկա կիտրոնաթթվի հաշվին։ Այդ թթվի մեջ կա ֆլավոնոիդ նոբիլետին։ Այն դանդաղեցնում է հիշողության կորուստն ու անգամ դառնալի է դարձնում այդ գործընթացը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել