• Latest news

Արցախի 10 բժիշկներ ստացել են ՌԴ ԲՏԳԱ ակադեմիկոսի կոչում

20 դեկտեմբերի, 2017  14:50

Արցախի Հանրապետությունում բացվեց Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի (ԲՏԳԱ) մասնաճյուղ, եւ արցախցի 10 գիտնական բժիշկներ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, դարձել են այս մասնաճյուղի անդամներ: Այս մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ մասնաճյուղի բացումը հնարավոր դարձավ սեպտեմբերի 12-15-ին Երեւանում եւ Ստեփանակերտում միջազգային գիտաժողովի անցկացումից հետո, որին մասնակցել էին նաեւ Ռուսաստանից գիտնականներ: Նրանցից մի քանիսը, անտեսելով Ադրբեջանի սպառնալիքները, հաճույքով Արցախ մեկնեցին, որպեսզի գիտաժողովին մասնակցեն եւ ծանոթանան տեղի մասնագետների հետ:

Արցախյան մասնաճյուղի տնօրեն է դարձել Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանը: Մասնաճյուղի բացմանը նվիրված միջոցառման ժամանակ նա նշեց, որ սա, իր կարծիքով, շատ կարեւոր նախաձեռնություն է, որը Արցախին թույլ կտա միջազգային մակարդակ դուրս գալ որպես ինքնուրույն միավոր:

Մասնաճյուղի անդամներ են դարձել Գարիկ Ազիրյանը, Էդիկ Ղուկասյանը, Օֆելյա Դադայանը, Անահիտ Լալայանը, Զոյա Մաղաքելյանը, Ալյոշա Մաղաքելյանը, Գագիկ Օհանյանը, Մարինե Թեւոսյանը եւ Արմեն Խաչատրյանը:

ՌԴ ԲՏԳԱ փոխնախագահ Մարլեն Բոստանջյանն իր հերթին նշեց, որ այս մասնագետները կկարողանան մասնակցել Բժշկակտեխնիկական ակադեմիայի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում անցկացվող աշխատանքներին: Բոստանջյանը հիշեցրեց, որ Ակադեմիան ամեն տարի գիտաժողովներ է անցկացնում ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ ուրիշ երկրներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել