• Latest news

Ինչ անել, եթե ձեր երեխայի մոտ ասթմա է

25 ապրիլի, 2014  13:48

Ասթմայով երեխային մեծացնելը կարող է բավականին դժվար լինել: Երեխան երեխա է, եւ երբ վազվզում է, ոչինչ չի զգում եւ հնարավոր է չի գիտակցում, թե ինչպես անվանել իր ախտանիշները: Որպես ծնող դուք ամեն ինչ անում եք, որպեսզի միշտ հետեւեք եւ զգոն լինեք, սակայն ամեն ինչ չէ, որ դուք կարող եք տեսնել, հաղորդում է Fox News-ը:

Սակայն երեխայի ասթման չպետք է ծնողի մոտ խուճապի զգացողություն առաջացնի: Եթե դուք նոր եք իմացել ախտորոշումը, կամ պատրաստվում եք ասթմայով երեխային դպրոց ուղարկել, ապա հստակ պլան կազմեք:

Մանկաբույժը ասթմայի բուժման համար արդյունավետ բուժման կանոնակարգ կնշանակի՝ հիմնվելով հիվանդության ծանրության եւ երեխայի տարիքի վրա: Դա կարող է լինել նեբուլայզեր (շնչառական սարք) կամ դոզավորված ինհալյատոր: Նախքան բժշկի աշխատասենյակը թողնելը, համոզվեք որ դուք հասկացել եք, թե ինչպես այն օգտագործել:

Յուրաքանչյուր ասթմայով հիմանդ պետք է գործողությունների պլան ունենա եւ դա հատկապես կարեւոր է երեխաների համար: Գրավոր փաստաթուղթ կազմեք, որը կարելի կլինի պահել տնային պայմաններում, ինչպես նաեւ պատճենահանել եւ տալ ձեր երեխայի մասին հոգ տանող բոլոր մեծահասակներին:

Այդ փաստաթուղթը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝ ինչն է ձեր երեխայի մոտ ասթմայի նոպաներ առաջացնում, ասթմայի հիմնական ախտանիշները (օրինակ խզզոցներ), ինչպես նաեւ երեխային անհրաժեշտ բոլոր դեղորայքի անվանումները եւ դեղաչափերը: Եվ ամենակարեւորը, այնտեղ պետք է տեղեկատվություն լինի այն մասին, թե ինչ անել, եթե երեխայի մոտ ասթմայի նոպա սկսվի  եւ տեղեկատվություն անհետաձգելի կապի մասին տվյալներով:

Երբ դուք արդեն ձեր գործողությունների հստակ պլան եք կազմել, ապա արդեն ժամանակն է երեխայի հետ խոսել ասթմայի մասին: Իհարկե նա գիտի, որ հիվանդ է ասթմայով եւ դեղորայք է ընդունում, սակայն հիվանդության մասին տեղեկությունը եւ ձեր բացակայության պայմաններում արտակարգ իրավիճակում գործելու մասին տեղեկատվությունը շատ կարեւոր են: Դուք ձեր երեխային ավելի լավ գիտեք, քան որեւէ մեկը, այնպես որ այնպես զրուցեք նրա հետ, որ հասկանալի լինի, խրախուսեք հարցերը նրա կողմից: Եթե նա կարողանա հաղթահարել հիվանդության հանդեպ վախը, ապա ավելի լավ կկարողանա վերահսկել իրավիճակը, այնպես որ դուք կկարողանաք միասին կառավարել հիվանդությունը:

Եթե ձեր երեխան արդեն բավականին մեծ է, ապա հարցրեք նրան, ուզում է նա արդյոք խոսել ասթմայի մասին ուսուցիչների, տատիկի կամ այլ մեծահասակների հետ: Ինչքան նա ավելի շատ քննարկի դա մեծահասակների հետ, ում վստահում է, այնքան ավելի քիչ կվախենա եւ այնքան ավելի շատ կզգա, որ դուք բոլորով մեկ թիմ եք: Դա նշանակում է ավելի քիչ սթրես ձեր երկուսի համար, եւ դա շատ լավ է, քանի որ սթրեսը ասթմայի դրդապատճառ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել