• Latest news

Երեւանում ամանորյա տոների ժամանակ ավելի քան 100 երեխա է ծնվել

3 հունվարի, 2018  18:06

Դեկտեմբերի 31-ից մինչեւ այսօր Երեւանի ծննդատներում ծնվել է ավելի քան 100 երեխա: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին մայրաքաղաքի ծննդատներից:

Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում դեկտեմբերի 31-ին ծնվել է 5 երեխա, հունվարի 1-ին՝ 10, հունվարի 2-ին՝ 8: Իսկ այսօր՝ հունվարի 3-ին, ժամը 17:00-ի դրությամբ ծննդատանն արդեն 5 ծնունդ է եղել: Տոների ընթացքում ծնված երեխաներից 20-ը տղաներ են:

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը ծնվել է մեկ տղա եւ 2 աղջիկ, իսկ մինչեւ այսօր՝ 11 երեխա:

«Էրեբունի» ԲԿ-ում դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը ծնվել է 3 տղա եւ մեկ աղջիկ, հունվարի 1-ին՝ 4 աղջիկ, 4 տղա: Եվս 3 աղջիկ եւ 5 տղա ծնվել են հունվարի 2-ին: Այսօր, վերջին տեղեկություններով, ծննդատանն արդեն 3 երեխա է ծնվել:

«Գրիգոր Նարեկացի» ծննդատանը դեկտեմբերի 31-ին ծնունդ չի եղել, փոխարենը՝ հունվարի 1-ին ծնվել է 4 աղջիկ եւ 1 տղա:

Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտում դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը ծնվել է 3 տղա եւ 2 աղջիկ:

«Աստղիկ» ԲԿ-ում դեկտեմբերի 31-ին ծնվել է 3 երեխա, հունվարի 1-ին՝ 5:

«Շենգավիթ» ԲԿ-ում դեկտեմբերի 31-ին ծնվել է 3 աղջիկ, հունվարի 1-ին՝ 1 տղա, 4 աղջիկ, իսկ հունվարի 2-ին՝ 4 աղջիկ:

«Բեգլարյան» ԲԿ-ում դեկտեմբերի 31-ին ծնունդ չի եղել, հունվարի 1-ին 1 երեխա է ծնվել, հունվարի 2-ին՝ 4:

«Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը հունվարի 1-ին 3 երեխա է ծնվել, այլ տվյալներ առայժմ չկան:

«Սլավմեդ» ԲԿ-ում մեկ աղջիկ է ծնվել նոր տարին սկսվելուց կես ժամ անց: Ծննդատանն ընդամենը դեկտեմբերի 31-ից մինչեւ այսօր ծնվել է 10 երեխա՝ 7 աղջիկ, 3 տղա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել