• Latest news

Գեղարքունիքի մարզում մահացած երեխան, հնարավոր է, քնի մեջ է խեղդվել. մասնագետ

19 հունվարի, 2018  14:59

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում մահացած 10-օրական երեխան, հնարավոր է, քնի մեջ է խեղդվել: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Գեղարքունիքի մարզի առողջապահության վարչության պետ Անուշ Պողոսյանը:

Մասնագետի խոսքով՝ երբեմն երեխաների մոտ քնած ժամանակ փսխում է առաջանում, եւ նրանք կարող են խեղդվել, եթե մեջքի վրա են պառկած: Նաեւ բացառված չէ, որ երեխան կարող էր դառնալ, այսպես կոչված, մանկական հանկարծամահության համախտանիշի զոհը: Մեկ այլ վարկածով՝ երեխայի մոտ կարող էր բնածին խնդիր լինել, որը բժիշկները չեն նկատել: Նրա մահվան իրական պատճառը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը, որի արդյունքները պատրաստ կլինեն մոտ մեկ ամիս հետո:

Ինչպես մասնագետը նշեց, երեխան ծնվել է Մարտունիի ծննդատանը, եւ նրան զննած նեոնատոլոգները ոչ մի խնդիր չեն հայտնաբերել: Ավելի ուշ, երբ երեխան մոր հետ հիվանդանոցից դուրս է գրվել եւ տուն վերադարձել, նրանց այցելել է մանկաբույժը, որը երեխային մեկ անգամ եւս զննելով՝ ասել է, որ նա առողջ է:

Երեխայի մայրը մասնագետներին ասել է, որ երեխան հիվանդ չէր եւ իրեն լավ էր զգում: Երեկոյան ինքը նրան սովորականի պես քնեցրել է, իսկ առավոտյան հայտնաբերել է, որ նա չի շնչում: Երեխայի մահն արձանագրել են մանկաբույժն ու բուժքույրը, որոնք կանչով տուն են եկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել