• Latest news

31 կիլոգրամանոց ճողվածքով տղամարդը ստիպված է լինելու ամբողջ կյանքն անցկացնել հաշմանդամի սայլակում

10 փետրվարի, 2018  16:46

42-ամյա Դին Քերոնը՝ Մեծ Բրիտանիայից, այսօրվա դրությամբ համարվում է աշխարհում ամենամեծ հետվիրահատական ճողվածքով մարդը, այն 31․5 կգ է կշռում։ Ցավոք, վիրաբույժները չեն կարող հեռացնել այն,  ու տղամարդը, ամենայն հավանականությամբ, ստիպված է լինելու կյանքի մնացած մասն անցկացնել հաշմանդամի սայլակում։

Նախկին թիկնապահ Դինը ճողվածքի խնդրին բախվել է 2010-ին կույրաղիքի հեռացման սովորական վիրահատությունից հետո։ Այդ չարաբաստիկ վիրահատությունից հետո նրա որովայնի մասում հայտնվել է անցք, որը 6 ամիս չէր ապաքինվում։

Ավելի ուշ վիրաբույժները նրան ասել են, որ նա պետք է նիհարի առնվազն 40 կգ-ով, որպեսզի ենթարկվի ճողվածքի հեռացման վիրահատության, ու տղամարդը նիհարել է։ Բայց հիմա վիրաբույժները հրաժարվում են այդ վիրահատությունից։

Ճողվածքի պատճառով Դինն աստիճանաբար կորցնում է քայլելու ունակությունը, ավելին՝ ճողվածքն առաջացնում է ուժեղ ցավեր մեջքի հատվածում, ավելացնում է ծանրաբեռնվածությունը ոտքերի վրա, ու տղամարդն այլեւս չի կարողանում նիհարել։ Դինը   փողոցում մշտապես լսում է անցորդների չար կատակներն իր հասցեին, դրա համար էլ սկսել է գիշերը խանութ գնալ, որպեսզի հնարավորինս քիչ մարդկանց հանդիպի։

Քանի որ Մեծ Բրիտանիայի պետական անվճար կլինիկաներում նրան մերժել են, Դինը հիմա երազում է վիրահատվել արտասահմանում, սակայն ճանապարհածախսի հետ միասին այդ վիրահատությունը կարժենա մոտավորապես 50 000 դոլար, ու նման գումար նա իրեն թույլ տալ չի կարող։ Հիմա սոցիալական ծառայությունները փորձում են կազմակերպել այդ մարդու տեղափոխությունը հատուկ հաստատություն։

Հետվիրահատական ճողվածքները առաջանում են որովայնի պատի վիրահատական կտրվածքների պատճառով, հետվիրահատական շրջանում։ Երբ կտրվածքը նորմալ չի ապաքինվում, ներքին օրգանները սկսում են ճնշել դրան, ինչի հետեւանքով առաջանում է ճողվածք։ Ըստ վիճակագրական տվյալների՝ որովայնի խոռոչի հետ կապված վիրահատությունների ենթարկվողների մինչեւ 10 տոկոսը բախվում է ճողվածքի խնդրին, որը բուժման բացակայության դեպքում կարող է մեծանալ ու անախորժ զգացողություններ պատճառել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է