• Latest news

Ծխախոտային ծխի մնացորդներն ընդմիշտ մնո՞ւմ են փակ տարածություններում

10 փետրվարի, 2018  18:10

Ծխախոտի ծխի մնացորդները կարող են ընդմիշտ մնալ փակ տարածքներում․ բազմաթիվ խաղատներում, որտեղ արդեն վաղուց արգելված է ծխելը, Սան Դիեգոյի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են ծխախոտի ծխի հետ կապակցված թույներ, որոնք պահպանվել էին առանձին նյութերի, պատերի, կահույքի մեջ։

Այդ թույները շնչելը հիմա անվանում են երրորդական ծխել։ Հիշեցնենք, որ սովորական ծխել է համարվում ծխախոտը ըստ իր նշանակության գործածելը, երկրորդական կամ պասիվ ծխելը ծխողի կողքին ծխախոտի ծուխը շնչելն է, դե իսկ երրորդական ծխելն այն է, երբ մարդկանց թոքեր են ներթափանցում այն տարածքում պահպանված թունավոր նյութերը, որտեղ ծխել են մինչ այդ։ Մասնավորապես երրորդական ծխելու զոհեր կարող են դառնալ այն մարդիկ, որոնք նստում են մեքենաներ, որտեղ հաճախ են ծխում։ Երրորդական ծխելը, ըստ վերջին տվյալների, նվազ վտանգավոր չէ, քան սովորական կամ պասիվ ծխելը։

Նշենք, որ Հյուսիսային Կալիֆորնիայում տեղակայված խաղատներում ծխելը պաշտոնապես արգելվել է ընդամենը կես տարի առաջ։ Ու հիմա գիտնականները որոշել են պարզել, թե որքանով է վտանգավոր այդ խաղատներ այցելելը՝ ծխախոտի ծխի մնացորդների պահպանման տեսակետից։ Պարզվել է, որ կահույքում, երեսապատման կտորներում ու այլ մակերեսներում թույները բավականին բարձր մակարդակի վրա են մնում։ Դա դիտարկվում է թե խաղատներում, թե հյուրանոցի այն համարներում, որտեղ նախկինում թույլատրվել է ծխելը։ Հետեւաբար երրորդական ծխելու հետեւանքները հաղթահարելու համար շենքում պետք է փոխել ամբողջ երեսապատումը ու նորից ներկել պատերը։

ԱՄՆ հասարակական վայրերի մեծ մասում հիմա ծխելն արգելված է։ Սակայն մի քանի նահանգներ, այդ թվում Նեւադան, դեռ թույլատրում են ծխել մեծահասակների համար նախատեսված հաստատություններում՝ օրինակ խաղատներում։ Կալիֆորնիայում էլ կան մի քանի խաղատներ, հնդկական բնակավայրերի տարածքում, որոնց վրա  ծխելու դաշնային արգելքը չի տարածվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել