• Latest news

ԱՄՆ-ում գրիպի համաճարակը ավելի քան 60 երեխայի կյանք է խլել

10 փետրվարի, 2018  19:43

ԱՄՆ-ում գրիպի համաճարակը, որն ընդգրկել  է 48 նահանգները, արդեն 63 երեխայի կյանք է խլել: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների մամուլի ծառայությունը (CDC):

Ինչպես նշվել է տարածված հայտարարության մեջ, «տարվա հինգերորդ շաբաթվա ընթացքում` հունվարի 28-ից փետրվարի 3-ը, CDC-ն հաղորդումներ է ստացել, որ գրիպից մահացել է եւս 10 երեխա, ընդհանուր առմամբ այս շրջանում 63 երեխա է մահացել»:

Համաձայն CDC-ի ներկայացուցիների՝ «նույն ժամանակահատվածում ողջ երկրում հիվանդանոցներում ամեն 13-րդ այցելությունը կապված էր գրիպի ախտանիշների հետ»: «Համաճարակը դիտվում է բոլոր նահանգներում, բացառությամբ Օրեգոնի եւ Հավայիի, հոսպիտալացվածների թիվը շարունակում է աճել եւ արդեն գերազանցել է 2014-2015 թվականների ցուցանիշները», - ասվում է հայտարարության մեջ: - Յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվարկով հոսպիտալացվածների թիվը հասել է 59.9-ի, 65 տարեկան տարեցների շրջանում `100 հազար մարդու հաշվարկով՝ 263,3-ի»:

Ըստ CDC-ի գնահատականների՝ այս ձմեռային սեզոնի վերջում գրիպի հետ կապված հիվանդությունները կխլեն ավելի քան 50 հազար մարդու կյանք:

Հիշեցնենք, որ այս սեզոնում Միացյալ Նահանգներում գրանցվել է այսպես կոչված հոնկոնգյան գրիպը՝ AH3N2 գրիպը: Հայաստանում Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման տեղական կենտրոնի տվյալներով՝ այս շտամը չի շրջանառվում:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել