• Latest news

11-ամյա տղայի ձեռքին խխունջ է «աճել»

10 փետրվարի, 2018  21:34

Ամերիկացի բժիշկները տղայի ձեռքին ծովախխունջ են հայտնաբերել, որը այնտեղ է հայտնվել այն բանից հետո, երբ նա վնասել էր ձեռքը ջրավազանում: Այս բացառիկ դեպքի մասին բժիշկները պատմել են BMJ ամսագրին:

Կակղամորթը դանդաղորեն մեծացել է 11-ամյա տղայի վերքի տակ մինչեւ այն պահը, երբ Լոս Անջելեսի մանկաբույժները կտրվածք են արել եւ նրան այնտեղ հայտնաբերել: Տվյալ պահին դրա երկարությունը չորս միլիմետր է: Ակնհայտորեն հուզված տղային դրանից հետո թույլ են տվել խխունջին իրեն պահել, սակայն կակղամորթը դրանից հետո միայն մեկ օր է ապրել:

BMJ-ում բժիշկներն ընդգծել են, որ այս դեպքը վկայում է թարախակույտերը բացելու եւ թարախն դուրս հանելու, ինչպես նաեւ հիվանդությունն ուշադիր ուսումնասիրելու անհրաժեշտությունը, որպեսզի ապագայում հնարավոր լինի խուսափել նմանատիպ դեպքերից:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել