• Latest news

5 հետաքրքիր փաստ ծխելու եւ ուղեղի առողջության մասին

5 մարտի, 2018  22:27

Շատերը գիտեն, թե ինչպիսի է ծխախոտը ազդում թոքերի եւ սրտի վրա, բայց քչերը գիտեն ծխելու՝ մյուս օրգանների վրա ազդեցության մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ծխելու եւ ուղեղի առողջության մասին մի քանի հետաքրքիր փաստ:

  1. Ծխելը փոքրացնում է ուղեղի չափը

Ծխախոտը ժամանակի ընթացքում ոչ միայն ազդում է ուղեղի չափի վրա, այլ մեծահասակների մոտ հանգեցնում է նաև ճանաչողական գործունեության վատթարացմանը: Հետաքրքիր է, որ ծխախոտի բացասական ազդեցությունը շարունակվում է պահպանվել անգամ ծխելը թողնելուց հետո մի քանի տարվա ընթացքում: Ահա թե ինչու են ծխողներն ավելի հաճախ բախվում ծերունական տկարամտությանը, իսկ ձեռքբերովի թուլամտության ռիսկը նրանց մոտ 79 տոկոսով բարձր է, քան չծխողների դեպքում:

  1. Ծխելը նվազեցնում է ինտելեկտի մակարդակը

Ծխելու պատճառով դեպի ուղեղ թթվածնի հոսքը նվազում է, իսկ ահա ածխաթթու գազի պարունակությունն ավելանում է: Արյան շրջանառության վատթարացման պատճառով ծխողների ուղեղն ավելի վատ է թթվածնով հագենում, ինչը ազդում է նրանց ճանաչողական եւ մտավոր կարողությունների վրա: Համարվում է նաեւ, որ ծխելու պատճառով հաճախ կրճատվում է խնդիրները վերլուծելու եւ աշխատավայրում դրանք լուծելու ունակությունը:

  1. Ծխելն ամենեւին չի օգնում կենտրոնանալ

Որոշ մարդկանց թվում է, որ ծխելն օգնում է կենտրոնանալ ինչ-որ բանի վրա, բայց դա, ըստ փորձագետների, պարզապես միֆ է: Իրականում ծխելը հակառակ ազդեցություն է ունենում. այն զգալիորեն նվազեցնում է որոշակի խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը: Բացի այդ, դեպի ուղեղի թթվածնային հոսքի պակացի պատճառով ծխողներն ավելի արագ են հոգնում, քան ոչ չծխողները:

  1. Ծխողների դեպքում ուղեղի կաթվածի վտանգն ավելի մեծ է

Արյան մեջ նիկոտինի առկայությունը արյունն ավելի խիտ է դարձնում, ինչը մեծացնում է ուղեղը արյունով ապահովող հյուսվածքներում մակարդուկի զարգացման հավանականությունը: Արդյունքում իշեմիկ ինսուլտի հավանականությունը զգալիորեն ավելանում է:

  1. Նիկոտինը ներծծվում է ուղեղի ընկալիչների մեջ

Նիկոտինը ակտիվացնում է ուղեղի այն հատվածը, որը ներգրավված է հաճույքի զգացումի արտադրության մեջ: Երբ մարդը «նստում է» նիկոտինի վրա, ապա շատ դժվար է հրաժարվել դրանից, քանի որ ծխելը «հաճույքի» զգացում է առաջացնում: Նիկոտինի բացակայության դեպքում մարդը դառնում է նյարդային, անհանգիստ եւ մտահոգ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել