• Latest news

Էլ.առողջապահության համակարգին միանալու բոլոր ծախսերը 2017-ին կառավարությունն է փոխհատուցել. ԱՆ

7 մարտի, 2018  09:55

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի 1472-Ն որոշման համաձայն՝ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու ծառայությունների մատուցման 2017 թվականի ծախսերը փոխհատուցվել են ամբողջությամբ եւ առողջապահական կազմակերպությունների կողմից վճարումներ չեն իրականացվել (սպասարկման ծախսերը սուբսիդավորվել են ամբողջությամբ), իր գրավոր պատասխանում հայտնել է ԱՆ-ն՝ պատասխանելով NEWS.am Medicine-ի այն հարցին՝  արդյոք  կառավարությունը փոխհատուցե՞լ է eHealth-ի համար ծախսերը, ինչպես խոստացել էր առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։

«Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու ծառայությունների մատուցման 2018 թվականի ծախսերի սուբսիդավորման չափաքանակների հարցը գտնվում է քննարկման փուլում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հարկ է նշել, որ էլեկտրոնային առողջապահության համակարգի բարձր սակագների կապակցությամբ դժգոհության առաջին ալիքը բարձրացել էր 2017-ի աշնանը, երբ բուժհաստատություններին էին տրամադրել պայմանագրերը, որոնք նրանք պետք է ստորագրեին Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի հետ։ Պարզվել է, որ բուժհաստատությունները պետք է երեք սակագին վճարեն՝ ամսական ամրագրված սակագին, որի չափը տատանվում է ըստ բուժհաստատության տեսակի, սակագին յուրաքանչյուր օպերատորի համար ու սակագին յուրաքանչյուր հիվանդի համար, որի տվյալները մուտքագրվում են համակարգ։ Պետպատվերի ու սոցփաթեթի մասով համակարգին միացումը պարտադիր պայման էր բյուջետային ֆինանսավորում ստանալու համար։ Առաջինը բողոքել են մարզերի բուժհաստատությունները, որից հետո որոշում է կայացվել սուբսիդավորել eHealth-ի համար վարձը։

Այնուհետեւ բարձր սակագների ու համակարգին միանալը շտապեցնելու կապակցությամբ իրենց դժգոհությունն են հայտնել նաեւ դեղագործական ընկերություններն ու դեղատները։

Այժմ բողոքում են նաեւ ատամնաբույժները՝ մասնավորապես Շիրակի մարզի ատամնաբույժներն էին բողոքի ակցիա կազմակերպել մարզպետարանի առաջ։ Նրանք համարում են, որ այդ ծախսերը պետք է ստանձնի պետությունը:

Կառավարությունում վերջին մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, պատասխանելով թեմայի վերաբերյալ հարցին, հայտնել էր, թե քանի որ խոսքը դեռեւս պետպատվերի շրջանակում հիվանդների սպասարկման մասին է, ապա վերջին հաշվով էլեկտրոնային առողջապահության ծառայությունների համար պետությունն է վճարում։

ԱՆ-ը կվերանայի еHealth-ի բաժանորդավճարները միայն առանձի՞ն բժշկական կազմակերպությունների համար

ՀՀ ԱՆ-ն որոշել է սուբսիդավորել բուժհաստատությունների՝ էլեկտրոնային առողջապահության վճարների ծախսերը

Դեղագործական ընկերությունները վարչապետին խնդրում են հետաձգել eHealth-ին միացումն ու վերանայել սակագները

Պետք է թույլ չտալ, որ նոր հեծանիվ հնարեն եւ թալանեն` նորարարության անվան տակ. Վահե Վարսանյան

Շիրակի ատամնաբույժները բողոքի ակցիա կանցկացնեն մարզպետարանում՝ ընդդեմ eHealth համակարգի

Խոստացել են Շիրակի մարզի ատամնաբույժների բողոքն ընդդեմ առողջապահության էլեկտրոնային համակարգի կառավարությանը հասցնել

Վերջին հաշվով eHealth օպերատորի ծառայությունների համար պետությունն է վճարում. Լեւոն Ալթունյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել