• Latest news

Սննդակարգը եւ կենսակերպը հարկավոր է փոխել երեխայի բեղմնավորումից մի քանի տարի առաջ. գիտնականներ

18 ապրիլի, 2018  22:35

Զույգերը, որոնք ծրագրում են երեխա ունենալ, պետք է իրենց կենսակերպն ու սննդակարգը փոխեն բեղմնավորումից դեռ մի քանի տարի առաջ: Նման եզրակացության են հանգել Լոնդոնի համալսարանական քոլեջի եւ Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները՝ վերլուծելով միլիոնավոր ապագա ծնողների մասնակցությամբ խոշորագույն հետազոտության տվյալները:

Հետազոտողների տվյալներով՝ ծնողների սննդակարգն ու առողջական վիճակն էականորեն ազդում են երեխաների աճի, զարգացման եւ առողջության վրա: Չնայած սրան՝ շատ կանայք ունեն ավելորդ քաշ եւ սնվում են ոչ ճիշտ, ավելին՝ իրենց երեխաներին լուրջ հիվանդությունների վտանգին ենթարկում՝ ինչպիսիք են դիաբետն ու քաղցկեղը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ կանանց ճարպակալումն ավելացնում է երեխայի՝ ժամանակից շուտ ծնվելու եւ ծննդաբերության ժամանակ բարդությունների հավանականությունը: Ճարպակալումը եւ ոչ ճիշտ սնվելը կարող են առաջացնել գենետիկ, բջջային, մետաբոլիկ եւ ֆիզիոլոգիական փոփոխություններ մոր արգանդում երեխայի զարգացման ժամանակ: Իսկ տղամարդկանց ճարպակալումը կապված է սերմնահեղուկի ցածր որակի հետ, որը հետագայում կարող է հանգեցնել երեխայի մոտ քրոնիկ հիվանդությունների զարգացման: 

Վաղուց հայտնի են նաեւ երեխայի մոտ որոշ խնդիրների կանխարգելման մյուս միջոցներ: Օրինակ՝ արատների զարգացման ռիսկը նվազեցնելու համար պետք է ֆոլաթթու ընդունել: Սակայն շատ կանայք դա չեն անում: Փորձագետները շեշտում են, որ ապագա ծնողներին պետք է տեղեկացնել վտանգների մասին եւ դրդել նրանց փոխել կենսակերպը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել