• Latest news

Բժիշկները հայտնվել են շատ խմող մասնագետների ցանկում

2 մայիսի, 2018  23:41

Լավ վաստակող մասնագետները, ինչպիսին են բժիշկները, իրավաբանները եւ ուսուցիչները, մեծ հավանականությամբ, միջին եկամուտներ ունեցողների համեմատությամբ կանոնավորապես են խմում: Այս մասին նշված է NHS Digital-ի եւ Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայության զեկույցներում:

Պարզվել է, որ ալկոհոլ օգտագործողների թիվն անշեղորեն աճում է սոցիալ-տնտեսական կարգավիճակի բարձրացմանը զուգահեռ: Հարցումից առաջ շաբաթվա ընթացքում ավելի քիչ խմող մարդկանց 51 տոկոսը եղել է ֆիզիկական կամ հասարակ աշխատանք կատարողների, այդ թվում՝ սեւագործ բանվորների, հաշվառման կամ սոցիալական աշխատողների շրջանում: Կառավարչական անձնակազմի կամ բարձր որակավորմամբ աշխատակիցների շրջանում (այդ թվում՝ ճարտարապետների, բուժքույրերի, ուսուցիչների, իրավաբանների, բժիշկների) այս թիվը հասնում է 70 տոկոսի, նշում է Daily Mail-ը:

Այսպես՝ սպիրտայինի օգտագործման մասին խոստովանել է տարեկան 11 հազար եվրոյից պակաս ստացողների 46,5 տոկոսը: 22-34 հազար եվրո վաստակող բրիտանացիների շրջանում այդպիսիները կազմում են արդեն 60 տոկոս: Միաժամանակ, մարդիկ, որոնց տարեկան եկամուտն անցնում է 45 հազար եվրոյից, սիրում են գինի, գարեջուր կամ վիսկի խմել, եւ դա կարող են իրենց միանգամայն թույլ տալ: Նրանց շրջանում ավելի քան 80 տոկոսը հայտնել է, որ հարցումից առաջ շաբաթվա մեջ խմել է:

Զեկույցներում նշվում է, որ մարդկանց հաճախակի խմելը կախված է տարիքից: Հարցավածների հինգերորդ մասը ընդհանրապես սթափներն էին՝ հիմնականում 25-ից մինչեւ 64 տարեկան: Նրանք, ովքեր ավելի հաճախակի էին ալկոհոլ օգտագործում, 65 տարեկանից մեծ էին: Երիտասարդությունը հաճախ խմում է միայն ուրբաթ եւ շաբաթ, սակայն ավելի շատ, քան մյուսները:

Առավել վտանգավոր է համարվում սպիրտային խմիչքների օգտագործումը միջին տարիքի մարդկանց կողմից: Ինչպես նշել է ալկոհոլային կախվածության թերապիայի մենեջեր Սթիվ Քլարքը, 45 տարեկանն անց մարդիկ ավելի հաճախ են խմում, բայց չեն կարծում, որ ռիսկի գոտում են գտնվում: Նրանք այսկերպ հաճախ «սթրեսից են ազատվում» կամ պարզապես գայթակղվում են խանութների ակցիաներով: Արդյունքում՝ նրանք շաբաթական 4-6 օր ալկոհոլ են օգտագործում: Քլարքը նշել է, որ 10 տարում խմելու հետ կապված հոսպիտալացման թիվն աճել է 17 տոկոսով:

Ազգային վիճակագրական ծառայությունը նաեւ նշել է, որ ալկոհոլի օգտագործման ժամանակ արժեքը կարեւոր գործոն է: Այս պատճառով խմիչքի նվազագույն գների սահմանումը կարող է մարդկանց օգնել դրանից հրաժարվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է