• Latest news

Մահացու Նիպա վիրուսը տարածվել է Հնդկաստանի Կերալա նահանգում

21 մայիսի, 2018  20:41

Հնդկաստանի Կերալա նահանգում  Նիպա մահացու  վիրուսից 9 մարդ մահացել է: Եւս քսանհինգ մարդ Կոջիկոդեում վարակի նախանշաններով հիվանդանոց է տեղափոխվել: Վերջին երկու շաբաթվա ընթացքում երեք զոհերի մոտ արդեն հաստատվել է վիրուսի առկայության վերաբերյալ դրական արդյունք:

Նիպան վարակ է, որը կարող է կենդանիներից փոխանցվել մարդկանց: Հիվանդությունից պատվաստանյութ չկա, իսկ վարակվելու դեպքում մահացության մակարդակը կազմում է 70 տոկոս:

Նիպա  վիրուսը  առաջին տեղն է զբաղեցրել 10 հիվանդությունների ցանկում, որոնք ԱՀԿ-ն բնորոշել է որպես խոշոր համաճարակի առաջացման համար առավել վտանգավոր:

Կերալա նահանգի առողջապահության նախարար Ռաջիվ Սադանանդանը հաղորդել է, որ հիվանդներին բուժող բուժքույրը նույնպես մահացել է վիրուսից:

«Ախտորոշման հաստատման համար մենք բոլոր կասկածելի դեպքերի հիվանդների արյան նմուշները ուղարկել ենք  Պունայի վիրուսաբանության ազգային ինստիտուտ: Այս պահին արդեն ստացել ենք հաստատում, որ երեք մահվան դեպքերը կապված են վիրուսի հետ», - ասել է նա:

Վիրուսի բնական փոխանցողներ են համարվում մրգային չղջիկները:

Բժիշկները չղջիկների կողմից կրծած մանգո են գտել այն տանը, որտեղ երեք մարդ մահացել է վարակի պատճառով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել