• Latest news

Ջրի 6 բուժիչ հատկությունները

17 մայիսի, 2014  17:51

Եթե կանոնավոր կերպով (հիմնականում առավոտյան) տաք ջուր խմեք, ապա  կարելի է խուսափել շատ հիվանդություններից եւ բարելավել նյութափոխանակությունը։

Կլինիկական դիետոլոգ եւ սննդակարգի փորձագետ Ստելլա Մետսովասը խորհուրդ է տվել առավոտյան խմել տաք ջուր, սովորաբար կիտրոնով (որը հարուստ է պոլիֆենոլով) կամ խմել տաք թեյ, որը նվազեցնում է ազատ ռադիկալների ակտիվությունը օրգանիզմում։

Տաք ջրի օգտագործումը նաեւ բարելավում է աղիների վիճակը, ինչպես նաեւ.

1. Բարելավում է մարսողությունը

Առավոտյան մեկ բաժակ տաք ջուրը կարող է օգնել մաքրել օրգանիզմը տոքսիններից։ Ջուրը եւ մյուս ըմպելիքները մանրացնում են սնունդը ստամոքսում եւ կարգավորում մարսողական համակարգը։ Տաք ջուրը օգնում է մասնատել այս մթերքները ավելի արագ, ինչը հեշտացնում է նրանց մարսողությունը։

2. Կանխում է փորկապությունները

Ժամանակ առ ժամանակ մեզանից շատերը տառապում են այս խնդրով։ Եթե առավոտյան դատարկ ստամոքսին խմեք շատ տաք ջուր, կարող եք օգնել օրգանիզմի մաքրման գործընթացին եւ մասնատված սնունդը ավելի հեշտությամբ կանցնի աղիների միջով։

3. Թուլացնում է ցավը

Տաք ջուրը համարվում է ամենահզոր տնական միջոցը։ Այն օգնում է թուլացնել մենստրուալ ցավերը եւ գլխացավերը։ Ինչպես հայտնի է, տաք ջուրն ունի հանգստացնող ազդեցություն որովայնի մկանների վրա եւ թեթեւացնում է մկանային ցավերն ու նոպաները։

4. Օգնում է նիհարել

Եթե Դուք դիետա եք պահում, ապա հավանաբար լսել եք, որ պետք է առավոտյան առաջին հերթին տաք ջուր խմել՝ նիհարելու համար։ Տաք ջուրը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը, ինչն իր հերթին արագացնում է նյութափոխանակության տեմպերը։ Նյութափոխանակության տեմպերի արագացումը թույլ է տալիս օրգանիզմին այրել կալորիաները։

5. Բարելավում է արյան շրջանառությունը

Օրգանիզմում ճարպային կուտակումները, նյարդային համակարգում առաջացած կուտակումների հետ միասին վերանում են, երբ խմում եք մեկ բաժակ ջուր։ Այն մաքրում է օրգանիզմը տոքսիններից, որոնք շրջանառվում են ամբողջ օրգանիզմով մեկ, ինչպես նաեւ բարելավում է արյան շրջանառությունը։

6. Կանխում է վաղաժամ ծերացումը

Վաղաժամ ծերացումը մի մղձավանջ է կանանց համար, բայց բարեբախտաբար, այն կարելի է կանխել՝ տաք ջուր խմելով։ Օրգանիզմում տոքսինների առկայությունը կարող է հանգեցնել օրգանիզմի ծերացմանը, բայց տաք ջուրը  նպաստում է  տոքսինների մաքրման, մաշկի էլաստիկությունը բարձրացնող բջիջների վերականգման գործընթացներին։

Մետսովասը խորհուրդ է տվել ամեն առավոտ խմել տաք ջուր՝ կիտրոնով կամ առանց դրա։ Եռալուց հետո թողեք այն մի քանի  րոպե եւ հետո խմեք այն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել