• Latest news

9 մթերք, որ սխալմամբ վնասակար են համարվել (ֆոտո)

18 սեպտեմբերի, 2018  12:10

Իսրայելցի դիետոլոգ Նաամա Լիոնը պատմել է այն մթերքների մասին, որոնք նախկինում իզուր վնասակար են համարվել:

  1. Հավկիթ

Ինչպես պնդում է դիետոլոգը, սխալ է կարծիքը, թե չի կարելի ամեն օր ձու ուտել: Իրականում կարելի է եւ ավելին՝ անհրաժեշտ է, քանի որ այս մթերքը ամինաթթուների գերազանց, հեշտ յուրացվող աղբյուր է, ինչպես նաեւ՝ կալցիումի, երկաթի, В12 վիտամինի, ցինկի: Ձվի մեջ խոլեստերին է պարունակվում, սակայն այն չի ազդում արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա, ինչը համոզիչ կերպով ապացուցվել է վերջին տարիների հետազոտություններով:

  1. Սուրճ

Ամենեւին վնասակար չէ, այլ օգտակար է նաեւ սուրճը: Կարծիք կա, որ ըմպելիքի գերդոզավորումը կարող է մեծացնել արյան ճնշումը, սակայն փորձագետը նշում է. «Որպես կանոն, դա տեղի է ունենում, երբ սուրճը պարունակում է զանազան սննդային հավելումներ, ինչպես նաեւ չարաշահվում է շաքարը»: Գիտական վերջին տվյալները վկայում են, որ սուրճն ու կոֆեինը կանխում են քաղցկեղը եւ լյարդի հիվանդությունները, ինչպես նաեւ նպաստում են սրտամկանի բջիջների վերականգնմանը:

  1. Բուսական ճարպ

Չպետք է վախենալ նաեւ յուղոտ մթերքներից: Առողջության համար առանձնապես օգտակար է բուսական ծագման մթերքների ճարպի գործածումը: Դիետոլոգի հանձնարարականների համաձայն՝ այնպիսի մթերքները, ինչպիսին են ավոկադոն, թհինան (քունջութի մածուկը), ձիթապտղի յուղը, տարբեր ընկույզները պետք է ընդգրկվեն ամենօրյա սննդակարգում:

  1. Կենդանական ճարպ

Օգտակար են նաեւ առողջ կենդանական ճարպերը, օրինակ՝ կաթնամթերքի, կարագի մեջ պարունակվողները:

5. Աղ

Մասնագետը խորհուրդ չի տալիս աղի գործածումից հրաժարվել: Վերջին շրջանում այս մթերքը դիվականացվում է, սակայն սննդակարգում դրա առկայությունը պարտադիր է, քանի որ աղի բաղադրամասերը մասնակցում են կենսագործունեության, բջջային վերականգնման կարեւոր պրոցեսներին եւ կարեւոր են անոթային համակարգի նորմալ գործառնությունների պահպանման համար:

  1. Գլյուտեն

«Սարսափազդու» մթերքների եւս մեկ տեսակ են գլյուտենով մթերքները: Մասնագետն առողջ սովորություն է համարում գլյուտենի չափավոր օգտագործումը, իսկ դրանից հրաժարվելը՝ չհիմնավորված թրենդի ապուշ ընդօրինակում: Գլյուտենը չի յուրացնում մարդկանց միայն 1 տոկոսը, մնացյալ բոլորը դրանից հրաժարվելու ոչ մի անհրաժեշտություն չունեն, հայտարարել է դիետոլոգը:

  1. Հաց

Նաամա Լիոնը խորհուրդ է տալիս սննդի մեջ կանոնավոր կերպով հաց օգտագործել:

«Վերջերս իրականացված ոչ մեծ հետազոտությունը հաստատել է, որ 50 տոկոսով ածխաջրերից կազմված սնունդը օգտակար է, ինչը չի կարելի ասել ցածրածխաջրային սննդակարգերի մասին»,- նշել է մասնագետը: Միաժամանակ, նա խորհուրդ է տվել նախապատվություն տալ հացին եւ ալյուրի խոշոր աղացած, քիչ մշակված տեսակներից, հատիկավորներից պատրաստված թխվածքներին:

  1. Կարտոֆիլ

 

Շատերը կարտոֆիլը գլիկեմիկ բարձր համաթվով (այսինքն՝ արյան մեջ շաքարի մակարդակն արագ բարձրացնող) մթերք են համարում: Դիետոլոգի խոսքով, սակայն, գլիկեմիկ համաթիվը խիստ անհատական չափանիշ է՝ յուրաքանչյուր մթերք տարբեր մարդկանց օրգանիզմի վրա տարբեր կերպ է ազդում:

  1. Սոյա

Անցկացված վերջին փորձերը վկայում են, որ հում կամ տոֆու ձեւով սոյայի գործածման էֆեկտը համադրելի է լոբազգիների գործածման էֆեկտին, որոնք հայտնի են արյան մեջ խոլեստերինը նվազեցնելու եւ սրտի առողջությունը բարելավելու հատկությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել