• Latest news

Առողջությանը կարող է վնաս հասցնել դեղերի հետ սննդային հավելումների եւ խոտաբույսերի թուրմերի ընդունումը

28 սեպտեմբերի, 2018  19:30

Դեղերի հետ սննդային հավելումների եւ խոտաբույսերի թուրմերի ընդունումը առողջությանը կարող է վնաս հասցնել:

Ինչպես հայտնում է British Journal of GPs-ը, Հարթֆորդշիրի համալսարանի (University of Hertfordshire) գիտնականները հետազոտության ընթացքում հարցում են անցկացրել 65 տարեկանից մեծ 149 հիվանդների շրջանում, որոնք ընդունել են բժշկների նշանակած առնվազն մեկ դեղ: Հարցված կանանց գրեթե 50 տոկոսը եւ տղամարդկանց 22 տոկոսը հայտնել են նաեւ ղեղաբույսերի կամ սննդային հավելումների կանոնավոր գործածման մասին:

Մինչդեռ գիտնականները 6 համադրություն են հայտնաբերել, որոնք կա՛մ «զգալի» վտանգ են ներկայացնում, կա՛մ պոտենցիալ վտանգավոր են: Այսպես՝ արյան բարձր ճնշմամբ մարդիկ, որոնք հիպերիկ են ընդունում, զգալիորեն նվազեցնում են ստատինների արդյունավետությունը: Օմեգա-3 ճարպաթթուներով ձկան յուղն, իր հերթին, կարող է վտանգավոր լինել բետա-բլոկատորների հետ գործածելու դեպքում, քանի որ խոչընդոտում է այս դեղամիջոցների ազդեցությանը եւ կարող է արյան ճնշումը շատ իջեցնել:

Գիտնականները շեշտում են, որ բժիշկները պետք է պարտադիր հիվանդներին հարցնեն նրանց կողմից խոտաբույսերի թուրմերի եւ սննդային հավելումների գործածման մասին:

Առողջության համար վտանգավոր համադրությունների օրինակներ են՝

Հիպերիկ եւ ամլոդիպին (արյան ճնշման դեմ դեղ) – նվազում է ամլոդիպինի արդյունավետությունը:

Անանուխի տաքդեղայուղի հաբեր եւ լանսոպրազոլ (ստամոքսի թթվայնության նվազեցման պատրաստուկ) – կարող է սրտխառնոց եւ այրոց առաջանալ:

Կալցիումիով սննդային հավելումներ եւ լեւոտիրոկսին (վահանաձեւ գեղձի հորմոնների փոխարինիչ) – նվազում է դեղի արդյունավետությունը:

Ձկնային հավելում եւ բիսոպրոլոլ (հիպերտոնիայի դեմ բետա-բլոկատոր) – արյան ճնշումը կարող է չափազանց իջնել:

Գլյուկոզամին (սննդային հավելում արթրիտի դեպքում) եւ մետֆորմին (դիաբետի դեպքում վերահսկում է արյան մեջ շաքարի մակարդակը) – կարող է արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանալ:

Գինկո եւ ռաբեպրազոլ (ստամոքսի թթվայնության նվազեցման համար) – նվազում է դեղի արդյունավետությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել