• Latest news

Ի՞նչ օգտակար հատկություններ ունեն ընկույզները

28 նոյեմբերի, 2018  18:32

Դիետոլոգները խորհուրդ են տալիս ամենօրյա սննդակարգում ընկույզներ ներառել եւ դա պատահական չէ:

Նուշի մեջ կան В խմբի վիտամիններ, կարոտին, Е եւ РР վիտամիններ, հակաօքսիդանտներ, օրգանական թթուներ, ֆոսֆոր, մոնոհագեցած ճարպեր: Բացի այդ, այն պարունակում է նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ: Նուշը օգնում է դեպրեսիայի եւ հոգնածության դեպքում:

Գետնընկույզում մինչեւ 60 տոկոս յուղ է պարունակվում: Նրա կազմի մեջ սպիտակուցներ (մինչեւ 25 տոկոս), շաքար, բջջանյութ, В եւ Е վիտամիններ, պանտոտենային թթու, բիոտին եւ գլյուտեն կա: Հակաօքսիդանտների շնորհիվ, գետնընկույզը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման արդյունավետ միջոցներից մեկն է:

Հունական ընկույզում ճարպերը մի փոքր ավելին են՝ մինչեւ 70 տոկոս: Դրանցում նաեւ սպիուտակուցներ (20 տոկոս), երկաթի եւ կոբալտի աղեր կան, այն հարուստ է А, В1, Р եւ Е վիտամիններով: Շատերը կզարմանան, բայց հունական ընկույզում ավելի շատ ասկորբինաթթու կա, քան սեւ հաղարջում եւ ցիտրուսայիններում:

Հունական ընկույզը խորհուրդ է տրվում հիպո եւ ավիտամինոզի բուժման ընթացքում, երկաթի եւ կոբալտի պակասի, աթերոսկլերոզի բուժման եւ կանխարգելման դեպքում:

Պնդուկը նույնպես հարուստ է օգտակար նյութերով եւ միկրոտարրերով. А, В, С, Е եւ РР վիտամիններ, ֆտոր, երկաթ, յոդ:

Մսի եւ ձկան հետ միասին, պնդուկը ներառված է սպիտակուցային մթերքների խմբում: Կալիումի, կալցիումի եւ նատրիումի բարձր պարունակության շնորհիվ այն պետք է ընդունել քրոնիկ հոգնածության ժամանակ:

Այնուամենայնիվ, փորձագետները հորդորում են օրական ոչ ավելի, քան 50 գրամ պնդուկ ուտել, քանի որ մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում այն կարող է գլխուղեղի սպազմ եւ, որպես հետեւանք, գլխացավեր առաջացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է