• Latest news

Ինչպես պատրաստել սպանախը, որպեսզի պահպանվեն նրա օգտակար հատկությունները

25 դեկտեմբերի, 2018  22:39

Սպանախն աշխարհի ամենաօգտակար մթերքներից է, քանի որ նրա մեջ պարունակվում են անհավանական քանակությամբ օգտակար նյութեր եւ հակաօքսիդանտներ՝ նվազագույն կալորիայի պայմաններում։ Սակայն, ինչպես է պետք պատրաստել սպանախը, որպեսզի պահպանվեն նրա բոլոր օգտակար հատկանիշները։

Այս հարցի պատասխանը փորձել են գտնել Linköping University-ի գիտնականները։

Պատասխանը, պարզվել է, պարզ է՝ սպանախը պետք է օգտագործել հում վիճակում, քանի որ ջերմային մշակման դեպքում այն կորցնում է իր բոլոր օգտակար հատկանիշները։ Իդեալական տարբերակը, ինչպես պարզել են մասնագետները, սպանախից սմուզին է։

Ջերմային մշակման ժամանակ, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, լյութեինը քայքայվում է։ Իսկ ահա, սովորական սմուզիի մեջ կամ յոգուրտի եւ կաթի հետ խառնելիս սպանախը պահպանված լյութեինն արտազատում է ըմպելիքի մեջ (կաթնամթերքների ճարպը բարձրացնում է միացության լուծելիությունը)։

Տվյալ միացությունը նվազեցնում է սրտային նոպաների վտանգը, պաշտպանում աչքի հիվանդություններից։ Ինչպես նաեւ լյութեինը օգտակար է սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող մարդկանց մոտ արյունատար անոթների քրոնիկ մեծացման դեպքում։ Լյութեինը փրկում է արեւի պատճառով աչքերը վնասվելուց։ Հիմքեր կան եզրակացնելու, որ լյութեինը նվազեցնում է կրծքի քաղցկեղի, աղիների եւ 2-րդ կարգի շաքարախտի զարգացման վտանգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել