• Latest news

24 ժամյա լարվածություն. Ինչպես են աշխատում Հայաստանի շտապ օգնության բրիգադները

1 մարտի, 2019  22:10

Եթե հարցնեք  «Շտապ օգնությունում» աշխատող ցանկացած բժշկի, թե ինչպես է անցնում նրա սովորական հերթապահությունը, նա մեծ հավանականությամբ կպատասխանի հետեւյալը՝ «Դե, շատ լարված»:

Սովորական միջին վիճակագրական հերթապահությանը «Շտապ օգնության» բժիշկը 25-30 կանչի է դուրս գալիս: «Շտապ օգնություն» զանգած ոչ բոլոր հիվանդներն իսկապես անհապաղ օգնության կարիք ունեն, սակայն այդ կանչերի վրա թանկարժեք րոպեներ են ծախսվում՝ երբեմն էլ տասնյակ րոպեներ եւ բրիգադն ուշանում է հաջորդ կանչին, չնայած այնտեղ հավանաբար սպասում է կաթվածով մարդը:

Ամբողջ հերթապահության ընթացքում բրիգադը հազիվ է հասցնում սնվել, իսկ հանգստի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող:

24 ժամ առանց հանգստի

«Շտապ օգնության» աշխատակցիների հերթապահությունը տեւում է 24 ժամ: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է շտապ օգնության բժիշկ Օնիկ Ֆահրադյանը, այդ 24 ժամերի ընթացքում բրիգադն այցելում է միջինում 25-30 հիվանդների: Համարվում է, որ յուրաքանչյուր այց տեւում է շուրջ 30 րոպե: Սակայն գործնականում դա այդպես չէ, պնդում են բժիշկները: Ավելի ստույգ, կանչերը տարբեր են. երբեմն իսկապես հնարավոր է ավատել 30 րոպեների ընթացքում, իսկ որոշ դեպքերում անհրաժեշտ է շատ ավելի շատ ժամանակ:

Բժիշկ Ֆահրադյանը մի դեպք է մտաբերել, երբ նրանք գործընկերների հետ 4 ժամ շարունակ փորձում էին տեղավորել վերակենդանացման բաժանմունքում բուժման կարիք ունեցող հիվանդին, սակայն հիվանդանոցներում ազատ տեղ չկար:

24-ժամյա հերթապահության ընթացքում բժիշկներին հազվադեպ է հաջողվում հանգստանալ: Շտապ օգնությունում իր ողջ աշխատանքային փորձի ընթացքում Ֆահրադյանը կարող է թվարկել հաշված օրեր, երբ նրանք բրիգադի հետ շտապ օգնության կայանում անցկացնում էին 30-40 րոպե եւ հնարավորություն ունեին մի փոքր հանգստանալու:

Շտապ օգնության բժիշկները ճաշի ընդմիջում եւս չունեն. սովորաբար նրանք արագ ճաշում են ընթացքում՝ որտեղ պատահի:

Մնացած բնական կաիրքներ հոգալը եւս խնդրահարույց է. միշտ չէ հաջողվում գնալ կայան, օրինակ, զուգարանից օգտվելու համար: Անգամ դա հաջողվելու դեպքում, ըստ բժիշկների, կայանների մեծամասնությունում զուգարանները տասնամյակներ շարունակ չեն վերանորոգվել, եւ դրանցից օգտնվելը շատ տհաճ է:

«Զարգացած երկրներում «Շտապ օգնության» բրիգադներին հատկացվում են հանգստի որոշակի ժամեր: Մենք դա անգամ չենք պահանջում… Եթե հերթապահության ընթացքում մենք սպասարկենք 15 կանչ 25-30-ի փոխարեն, մենք կհասցնենք գոնե ճաշել եւ մի փոքր հանգստանալ»,-նշում են բժիշկները:

24 ժամ ղեկին

«Մենք եւ բուժքույրերը դեռ ոչինչ… վարորդների համար ավելի բարդ է», - պատմում է մեկ այլ բժիշկ:

«Շտապ օգնության» վարորդների հերթապահությունը եւս տեւում է 24 ժամ, նրանք նույնպես գրեթե չեն հանգստանում: Սակայն խնդիրն այն է, որ, ինչպես ասվում է, հոգնած եւ քունը չառած մարդը ղեկին նույնիսկ ավելի վտանգավոր է հարբած մարդուց. բազմաթիվ հետազոտություններ հաստատում են դա:

Տարօրինակությունների 24 ժամ

«Շտապ օգնության» աշխատակիցների խոսքերով՝ կանչերի միայն շուրջ 30 տոկոսը մարդիկ են, որոնք իսկապես ունեն անհապաղ օգնության կարիք: Բոլոր մնացած կանչերը ոչ մի կապ չունեն շտապ օգնության հետ: Որոշ մարդիկ, օրինակ, կանչում են շտապ օգնություն, քանի որ ցանկանում են ճնշումը չափել: Մյուսներն իրենք են չափում իրենց ճնշումը եւ տեսնելով, որ այն բարձր է, դեղորայք են ընդունում եւ միեւնույն է կանչում են շտապ օգնություն. բրիգադի ժամանելուն պես նրանց ճնշումը կարգավորվում է, իսկ բրագադը, համոզվելով, որ ամեն ինչ կարգին է, շարունակում է իր ճանապարհը:

Լինում են նաեւ էլ ավելի տարօրինակ դեպքեր: Բժիշկներից մեկը հիշել է, որ «հիվանդը», որի մոտ նրանք ժամանել էին, խնդրել էր նրանց փոխել էլեկտրական լամպը:

Մեկ ուրիշ բժիշկ մտաբերել է մի մարդու, որը պահանջել էր իր համար սուրճ պատրաստել: Երբ նրան բացատրել էին, որ շտապ օգնության բժիշկները նման գործերով չեն զբաղվում, նա հայտնել էր, որ եթե նրանք մեկնեն առանց սուրճ եփելու, նա կրկին շտապ օգնություն կկանչի՝ այնքան անգամ, մինչեւ վերջապես իր սուրճը պատրաստեն:

Բժիշկները մտաբերել են մեկ այլ հետաքրքիր դիպված եւս. 30-ամյա կինը չէր կարողացել հանել մատանին եւ կանչել էր շտապ օգնություն:

«Դե, եկանք, հանեցինք…», - պատմել է բժիշկը՝ ժպիտը դեմքին:

Այսօրվա դրությամբ դիսպետչերը չի կարող մերժել հիվանդներին. բրիգադը պարտավոր է այց կատարել ցանկացած կանչի հիման վրա: Ըստ շտապ օգնության աշխատակիցների՝ եթե դիսպետչերն իրավունք ունենար ոչ այնքան լուրջ խնդիրներով մարդկանց խորհուրդ տալ դիմել պոլիկլինիկա, դա զգալիորեն կթեթեւացներ բուժաշխատողների կյանքը: Իսկ եթե դա անհնար է, լավ կլիներ, որ գոնե ավելացվեր բրիգադների թիվը:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի «Շտաբ Բժշկական Օգնություն» ՓԲԸ թվով 375 աշխատակից դիմում են գրել ՀՀ վարչապետին, առողջապահության նախարարին եւ Երեւանի քաղաքապետին՝ ցանկանալով իրենց ուշադրությունը գրավել ոլորտում առկա խնդիրների վրա:

Շտապ օգնության աշխատակիցները, մասնավորապես, պահանջում են, որ իրենց բժշկական ապահովագրություն տրամադրեն, աշխատանքի ծավալին համապատասխան աշխատավարձ վճարեն, ՇՕ նոր բրիգադներ ավելացնեն, որպեսզի եղած բրիգադներն այդքան ծանրաբեռնված չաշխատեն, բժշկական համազգեստ հատկացնեն եւ հանգստի արժանապատիվ պայմաններ (այդ թվում՝ վերանորոգված հանգստի սենյակ, սանհանգույց եւ խոհանոց) ապահովեն։ Նրանք պահանջում են նաեւ ավելացնել բրիգադների թիվը, քանի որ ներկայումս առկա բրիգադները չափազանց ծանրաբեռնված են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել