• Latest news

Գինու անգամ մեկ գավաթը մեծացնում է կաթվածի վտանգը. Օքսֆորդի համալսարան

6 ապրիլի, 2019  12:09

Օրական անգամ մեկ գավաթ գինին կարող է մեծացնել կաթվածի վտանգը: Նման տվյալներ են ներկայացված 500 հազար մարդու մասնակցությամբ Օքսֆորդի համալսարանի ուսումնասիրությունում:

Պարզվել է, որ օրական ալկոհոլի 1-2 չափաբաժնի օգտագործումը հետագա 10 տարիներին 10-15 տոկոսով բարձրացնում է կաթվածի զարգացման վտանգը, իսկ 4 չափաբաժինը՝ 35 տոկոսով: Այսպիսով գիտնականներին հաջողվել է հերքել ընդունված կարծքիը, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը օգտակար է սրտի եւ անոթների համար:

Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Lancet ամսագրում:

Հավելելենք, որ սրտանոթային հիվանդությունները  (ССЗ) ամբողջ աշխարհում մահվան հիմնական պատճառն են:

ԱՀԿ տվյալներով՝ 2030-ին ССЗ-ից (հիմնականում սրտի հիվանդություններից եւ կաթվածից) մոտ 23.6 մլն մարդ կմահանա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է