• Latest news

Խխունջի լորձը կարող է փոխարինել վիրաբուժական կարերին

11 ապրիլի, 2019  10:55

Խխունջի լորձը (որն անվանում են նաեւ մուցին) կարող է փոխարինել ավանդական վիրաբուժական կարերին։ Լորձը, որն արտադրում են սովորական պարտեզային խխունջները, զարմանալի սոսնձող հատկություններ, ուժ եւ ճկունություն է ցուցաբերել։ Նյու Յորքի Իթակայի քոլեջի գիտնականները կարծում են, որ լորձը կարող է արդյունավետ փոխարինող հանդիսանալ ավանդական թելերին կտրված վերքերի ժամանակ, քանի որ դրանից հետո մաշկի վրա շատ ավելի քիչ սպիներ են մնում։ Ի վերջո, խխունջների լորձի օգտագործումը տեսականորեն կրճատում է վիրահատական եւ հետվիրահատական վարակների վտանգը։

Խխունջի լորձում կան եզակի ադգեզիվ սպիտակուցներ, որոնք միացնում են տարբեր մակերեսներ։ Ընդհանուր առմամբ, հետազոտողներն ուսումնասիրել են 11 նման սպիտակուցներ եւ հայտնաբերել, որ դրանց մի մասը կարող է միմյանց հետ կապվել հզոր եւ ճկուն եռաչափ ցանցով։ Արդյունքում՝ ի հայտ է գալիս ամրությամբ եզակի սոսնձող սուբստանց, որը դիմանում է զգալի ճնշմանը։

Գիտնականների խոսքով՝ այդ բնական սոսնձի հզորությունը կարելի է փոխել ի հաշիվ սպիտակուցների այդ ցանցում որոշ քիմիական կապերի փոփոխության։ Կապերը ենթարկվում են բնական ռեգուլյացիայի, ինչը թույլ է տալիս ձեւափոխել սոսինձը՝ միաժամանակ ոչ մի կերպ չպակասեցնելով նրա ուժը։

Խխունջի լորձի բնական ադգեզիվ հատկությունների հետազոտություններն այսօր բավարար չեն։ Հետազոտության տվյալները կարող են հանգեցնել օրգանական սինթետիկ սոսնձանյութի ստեղծմանը, որը շատ ավելի կնվազեցնի վարակների վտանգը եւ կբարելավի սպիների ապաքինումը, քան ցանկացած ամենաարդիական բիոքայքայվող վիրաբուժական թելերն ու ամրակները։ Ավելին, խխունջների լորձը քսելը շատ ավելի արագ ու հեշտ է, քան կար դնելը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել