• Latest news

Բրազիլիայում պատմական նշանակության դատական գործ է հարուցվել ծխախոտի խոշորագույն արտադրողների դեմ

29 մայիսի, 2019  10:52

Բրազիլիայում պատմական նշանակության դատական գործ է հարուցվել ծխախոտի խոշորագույն արտադրողների դեմ՝ վերջին 5 տարիների ընթացքում ծխախոտի օգտագործման հետ կապված հիվանդությունների բուժման նպատակով կատարված հանրային առողջապահական ծախսերի փոխհատուցում ստանալու նպատակով:

Բրազիլիայի գլխավոր դատախազությունը` AGU-ն, դատական հայց է ներկայացրել երկրում վաճառվող ծխախոտի մեծ մասն արտադրող երկու միջազգային ընկերությունների և դրանց բրազիլական մասնաճյուղերի դեմ: Հայցը նպատակ է հետապնդում փոխհատուցել ծխախոտ օգտագործելու կամ երկրորդային ծխի հետևանքով առաջացած 26 հիվանդություններով տառապող հիվանդների բուժման ծախսերը, ասել է AGU-ն իր հայտարարության մեջ:

Ծխախոտը Բրազիլիայում կանխարգելելի մահերի առաջնային պատճառն է: Ըստ Bloomberg Philanthropies-ի հայտարարության` այն հանդիսանում է հարակից հիվանդություններից տարեկան ավելի քան 156.000 մարդու մահվան պատճառ` առողջապահության համակարգում հանգեցնելով 14,1 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք 57 միլիարդ ռեալի ծախսերի:

Պետությանը փոխհատուցման ենթակա գումարը կհաշվարկվի լրացուցիչ` հարավային Պորտո Ալեգրե քաղաքում հարուցված այս դատական գործը շահելու դեպքում, ասել է AGU-ն:

«Քանի որ նշված բիզնեսից ստացված շահույթն ուղարկվում է երկրից դուրս, արդար կլինի, որ նշյալ միջազգային ընկերությունները վճարեն իրենց կողմից Բրազիլիայի հանրությանը թողած պարտավորության դիմաց», - հայտարարության մեջ նշել է դատախազ Դեյվի Բրեսլերը: 

Ծխախոտի օգտագործման նվազեցման ջատագովությամբ զբաղվող խմբերի կողմից այս դատական գործը որակվել է որպես պատմական:

«Այս դատական գործն իր տեսակի մեջ առաջինն է Բրազիլիայում և լուրջ քայլ է երկրում բիզնես գործունեություն ծավալող երկու խոշոր ծխախոտային ընկերություններին և դրանց հիմնադիր ընկերություններին` ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հսկա ֆինանսական և առողջական բեռի համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ», - ասվել է «Առանց Ծխախոտի Երեխաներ» վաշինգտոնյան արշավում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ոչ վարակիչ հիվանդությունների դեսպան Մայքլ Բլումբերգն ասել է, որ Բրազիլիան տարեկան մի քանի միլիարդ է ծախսում ծխախոտի հետ կապված հիվանդությունների բուժման համար և «ծխախոտ արտադրողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Միջազգային ընկերությունները, իրենց մասնաճյուղերի միջոցով, արտադրում են երկրում վաճառվող ծխախոտի մոտ 90%-ը, ասել է AGU-ն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է