• Latest news

Մարդկությանն սպասվում է սնկային համաճարակների ալիք. գիտնականներ

25 հուլիսի, 2019  10:52

Կանդիդոզի նոր տեսակի տարածումը կարող է կապված լինել գլոբալ ջերմացման հետ։ Նման հիփոթեզ են առաջադրել գիտնականները կատարած հետազոտության արդյունքների հիման վրա։

Արթուրո Կասադեւոլը (Arturo Casadevall) Բալթիմորի (ԱՄՆ) Ջոն Հոփկինսի համալսարանից նշում է. Candida auris-ը եւ այլ սնկեր հարմարվել են ավելի տաք կլիմային։ Դա, իր հերթին, օգնում է նրանց ավելի ակտիվորեն պայքարել մարդու իմունիտետի դեմ։ Կասադեւոլը չի բացառում, որ գլոբալ ջերմացումը կարող է դառնալ նոր սնկային հիվանդությունների առաջացման պատճառ, որոնց մասին այսօր գիտնականներն անգամ չեն էլ կասկածում։

Ընդամենը 10 տարի առաջ գիտության աշխարհում ոչինչ չգիտեին Candida auris սնկի մասին, որն այսօր կանդիդոզի իսկական համաճարակ է առաջացրել։ Միաժամանակ Candida auris-ով վարակման առաջին դեպքերը հայտնաբերվել են երեք աշխարհամասերում։

Կասադեւոլը եւ նրա գործընկերները ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ Candida auris-ը կարող է ապրել եւ բազմանալ 42-ը գերազանցող աստիճաններում։ Նրանց կարծիքով՝ սունկն այդ կարողությունը ձեռք է բերել համեմատաբար վերջերս։ Միեւնույն ժամանակ, Candida auris-ը ախտահարում է միայն մաշկը եւ մարդու ականջի ներքին մասերը։

Կանդիդոզի տարածման արագ տեմպերի հետ կապված՝ գիտնականները կոչ են անում ավելի մեծ ուշադրություն հատկացնել գլոբալ ջերմացման հարցերին, ինչը կարող է հանգեցնել նոր սնկային համաճարակների։

Գիտական աշխատանքի արդյունքները ներկայացված են mBio ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է