• Latest news

Կրծքագեղձի քաղցկեղի յուրաքանչյուր երրորդ դեպք կարելի է կանխել՝ փոխելով կենսակերպը

25 սեպտեմբերի, 2019  19:31

Կրծքագեղձի քաղցկեղի յուրաքանչյուր երրորդ դեպք կարելի է կանխել՝ փոխելով կենսակերպն ու սովորությունները: Դրա համար անհրաժեշտ է վերահսկել քաշը, օրվա ընթացքում ֆիզիկապես ակտիվ լինել, հետեւել սննդակարգին, չչարաշահել ալկոհոլը: Այս մասին հայտնել են Չիկագոյում դաշտանադադարի ուսումնասիրման հարցերով հյուսիսամերիկյան հասարակության ամենամյա կոնֆերանսի ժամանակ:

MedicalXpress-ի հաղորդմամբ՝ կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքն է: Անցյալում անցկացված բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել կրծքագեղձի քաղցկեղի պրոֆիլակտիայի համար կենսակերպի փոփոխության կարեւորությունը:

2018 թվականին քաղցկեղի ուսումնասիրության համաշխարհային հիմնադրամն ու քաղցկեղի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը թարմացրել են կրծքագեղձի քաղցկեղի բուժման ցուցումները՝ հաշվի առնելով դաշտանադադարը:

Նոր ցուցումների կարեւոր մասերն են՝

  • Դաշտանադադարից հետո կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիկսը ճարպակալման դեպքում բարձր է 1,5-2 անգամ, այդ պատճառով կարեւոր է վերահսկել քաշը:
  • Օրգանիզմում ճարպի քանակի ավելացումը նպաստում է քաղցկեղի առաջացմանը ինսուլին եւ էստրադիոլ հորմոնների մակարդակի աճի արդյունքում, ինչպես նաեւ բորբոքիչ պրոցեսների զարգացման պատճառով:
  • Ֆիզիկական ակտիվությունն ինքնին կարող է կանխել կրծքագեղձի քաղցկեղի 8 դեպքերից 1-ը:
  • Ալկոհոլը քաղցկեղածին է, որի հետ կապված են կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 6,4%-ը:
  • Ալկոհոլի ցանկացած քանակ մեծացնում է քաղցկեղի ռիսկը, եւ այդ ռիսկն աճում է դոզայի բարձրացման հետ մեկտեղ:
  • Ոչ օսլայաշատ բանջարեղենի օգտագործումը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Հարկ է նշել նաեւ, որ ծխելուց հրաժարվելը եւս կարեւոր գործոն է, որը նվազեցնում է քաղցկեղի տարբեր տեսակների զարգացման ռիսկը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել