• Latest news

Կնոջ ձվարանում 18 կիլոգրամանոց ուռուցքը 7 ամիս շարունակ շփոթել են հղիության հետ

5 նոյեմբերի, 2019  15:20

38-ամյա Կավիտա Կալամը 7 ամիս տառապել է որովայնի ցավերից: Նա մտածել է, թե հղի է, բժիշկները եւս այդպես են մտածել: Սակայն պարզվել է, որ նրա ձվարանում 40 ֆունտ (18,1 կգ) կշռով հսկայական ուռուցք կա:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ կինը սկսել է դժվար շնչել, եւ նրան հիվանդանոց են տեղափոխել: Պարզվել է, որ հսկայական ուռուցքը զբաղեցրել է կնոջ որովայնի 95 տոկոսը: Ավելին, բժիշկների խոսքով, կիստան կարող էր պայթեցնել կնոջ որովայնը, եթե ժամանակին չհեռացնեին այն:

Վիրաբույժները վիրահատություն են կատարել եւ հեռացրել ուռուցքը: Այն լցված է եղել ջրային հեղուկով: Վիրաբույժների խոսքով՝ դա ամենամեծ կիստան էր, որը նրանք երբեւէ տեսել էին: Վիրահատության պահին կնոջ որովայնի շրջագիծը նորագոյացության պատճառով կազմել է 1,06 մետր:

Մինչ վիրահատությունը կնոջ քաշը եղել է 125 ֆունտ (56,6 կգ), իսկ ուռուցքի հեռացումից հետո՝ 82 ֆունտ (37 կգ): Այժմ նրա վիճակը գնահատվում է կայուն:

Լուսանկարը՝ Caters News Agency / Daily Mail-ի 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել