• Latest news

6 մթերքներ, որոնցից պետք է հրաժարվեն դիաբետիկները. ինչո՞վ կարելի է դրանք փոխարինել

22 հունվարի, 2020  17:41

Շաքարային դիաբետի վերահսկման համար անհրաժեշտ է ոչ միայն պարբերաբար դեղամիջոցներ ընդունել, այլ նաեւ ճիշտ սնվել: Որոշ մթերքներից դիաբետիկները պետք է հրաժարվեն: Նման մթերքները կարելի է փոխարինել ավելի ընդունելի այլընտրանքներով:

Թխվածքներ

Թխվածքները համար առաջին արգելքն են դիաբետիկների համար: Սպիտակ ալյուր պարունակող քաղցր թխվածքները հանգեցնում են արյան մեջ գլյուկոզայի աճին: Դրանք հատկապես վտանգավոր են նախաճաշին:

Թխվածքների փոխարեն խորհուրդ է տրվում օգտագործել ամբողջահատիկ հաց: Իսկ եթե շատ եք ցանկանում թխվածք ուտել, ապա կարելի է ուտել հատուկ դիաբետիկների համար պատրաստված թխվածք:

Սպիտակ բրինձ

Սպիտակ բրինձը ոչ միայն վնասակար է դիաբետի ժամանակ, այլ նաեւ կարող է համարվել դիաբետի զարգացման ռիսկի ֆործոն: 2012 թվականին 350 000 մարդկանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ որքան շատ է մարդը սպիտակ մշակված բրինձ ուտում, այնքան մեծ է նրա մոտ 2-րդ տեսակի դիաբետի զարգացումը:

Դրա փոխարեն ավելի լավ է ընտրել մուգ դարչնագույն բրինձ, քան որ այն պարունակում է ավելի շատ մանրաթելեր, ինչի շնորհիվ դանդաղեցնում է ուտելուց հետո արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

Մրգեր

Բանանը, սեխը, դեղձն ու նեկտարինը, խաղողը եւ այլ մրգեր պարունակում են շատ շաքար, եւ դրանց օգտագործումն էապես մեծացնում է գլյուկոզայի մակարդակը:

Դիաբետիկներին խորհուրդ է տրվում օգտագործել ոչ շատ քաղցր խնձոր, հապալաս եւ այլ հատապտուղներ:  

Չինական ուտելիք

Չինական խոհանոցը կազմված է ճարպերի, նատրիումի եւ ածխաջրերի մեծ պարունակությամբ ուտեստներից: Նման ուտեստները կտրուկ մեծացնում են արյան մեջ շաքարի մակարդակը:

Դիաբետով տառապող չինական խոհանոցի սիրահարներին խորհուրդ է տրվում դրա բաղադրատոմսերը պատրաստել տնային պայմաններում եւ խուսափել վնասակար բաղադրիչներից:

Մրգահյութեր

Մրգահյութերն ու թարմ հյութերը դիաբետիկների համար արգելված են:

Դրանք կարելի է փոխարինել բանջարեղենային կամ շաքարի քիչ քանակությամբ մրգերի հյութերով, օրինակ՝ կանաչ խնձորներից: Դրանց կարելի է ավելացնել գազար կամ կանաչի:

Կարտոֆիլ ֆրի

Կարտոֆիլ ֆրին շատ կալորիական ուտեստ է:

Կարտոֆիլը ցանկալի է օգտագործել ջեռոցում տապակած վիճակում եւ ոչ մեծ քանակությամբ:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել