• Latest news

Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր է ներմուծում. 50 թեստն արժե մոտ 1500 դոլար

31 հունվարի, 2020  13:20

Այսօր առավոտյան Հայաստանը նոր 2019-nCoV կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր արտադրող չինական ընկերության հետ պայմանավորվել է, թեստերի որակը երաշխավորում է Չինաստանի կառավարությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ մեկ տուփը, այսինքն՝ 50 թեստը, արժե մոտ 1500 դոլար, դա շատ թանկ, սակայն հաշվի առնելով իրավիճակը՝ Հայաստանին այդ թեստերն անհրաժեշտ են: Նախարարի խոսքով՝ դեռ ծրագրվում է գնել 200 թեստ (4 տուփ): Դրանք կկիրառվեն միայն այն պացիենտների համար, որոնց մոտ կորոնավիրուս վարակի նախանշաններ կան: Առանց նախանշանների մարդկանց համար թեստավորումը, մասնագետների խոսքով, աննպատակահարմար է:

Նախարարը հիշեցրեց, որ 2019-nCoV կորոնավիրուսը նոր շտամմ է, եւ դրա ախտորոշման համար թեստերով ապահովված են վարակի տարածման բարձր ռիսկ ունեցող երկրները:

Հայաստանում դեռ չկան նոր կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր, սակայն 2019-nCoV կորոնավիրուսի կասկածանքի դեպքում հնարավոր կլինի կենսաբանական նմուշներն ուղարկել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների կամ Ռուսաստանի լաբորատորիաներ, որտեղ կարող են հաստատել կամ հերքել այդ վիրուսի առկայությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll