• Latest news

Կորոնավիրուսն արդեն թափանցել է աշխարհի 37 երկիր. Վերջին տեղեկություններ՝ երկրների եւ վարակվածների թվի մասին

25 փետրվարի, 2020  12:05

Վերջին օրերին COVID-19 կորոնավիրուս է հայտնաբերվել 4 նոր երկրում՝ Օմանում, Աֆղանստանում, Քուվեյթում եւ Բահրեյնում: Այսպիսով՝ երկրների ընդհանուր թիվը, որտեղ նոր կորոնավիրուսը թափանցել է, հասել է 37-ի:

Դրանք ո՞ր երկրներն են եւ հիմա այնտեղ քանի՞ վարակված կա:

Ըստ worldometers.info/coronavirus/-ի տեղեկությունների՝ նախկինի պես Չինաստանում են թե՛ ամենաշատ վարակվածները, թե՛ մահվան դեպքերը: Այնտեղ վարակման դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 77 660, մահվան դեպքերը՝ 2664 (գումարած վերջին օրվա ընթացքում՝ 77):

Երկրորդ տեղում, ինչպես նախկինում, Հարավային Կորեան է՝ 893 պացիենտով եւ մահվան 9 դեպքով: Վերջին պացիենտը մահացել է բոլորովին վերջերս. նա կին էր, որը հիվանդանոց էր ընդունվել փետրվարի 23-ին եւ 2 օր հետո մահացել էր շնչառական սուր անբավարարությունից:

Իտալիայում գրանցվել է վարակման 231 դեպք, 2  նոր դեպք է ախտորոշվել վերջին մեկ օրում: Ընդհանուր 7 պացիենտ է մահացել, մահվան վերջին դեպքը գրանցվել է երեկ: Հայտնի են նաեւ վերջին 4 մահացած պացիենտների տվյալները. Կոմոյից 62-ամյա տղամարդ՝ քրոնիկական հիվանդություններով, Միլանից 80-ամյա տղամարդ, Բերգամոյից 84-ամյա տղամարդ՝ քրոնիկական հիվանդություններով , Կազել-Լանդիից 88-ամյա տղամարդ:

Ճապոնիայում գրանցվել է վարակման 160 եւ մահվան մեկ դեպք:

Առանձին պետք է դիտարկել Diamond Princess զբոսաշրջային նավը, որը երկար ժամանակ Ճապոնիայում կարանտինի մեջ է: Նավի ուղեւորների շրջանում գրանցվել է վարակման 691 եւ մահվան 4 դեպք, որից վերջինը գրանցվել է վերջին մեկ օրում (նա 80-ն անց պացիենտ էր):

Վարակվածների թվով հինգերորդ տեղում է Սինգապուրը, որտեղ վարակի 90 դեպք է գրանցվել եւ մահվան ոչ մի դեպք: Հոնկոնգում 81 հիվանդ է գրանցվել եւ մահվան 2 դեպք:

Իրանը նախկինի պես վարակվածների թվով աշխարհում 7-րդ տեղն է զբաղեցնում. վերջին տեղեկություններով կորոնավիրուս է ախտորոշվել 61 մարդու մոտ, 14-ը մահացել է: Սա Չինաստանից հետո մահացության ամենաբարձր ցուցանիշն է

ԱՄՆ-ում կորոնավիրուսի 53 դեպք է գրանցվել եւ ոչ մի մահ: 6 հիվանդ արդեն առողջացել է:

Թաիլանդում 37 դեպք է գրանցվել, Թայվանում` 31 դեպք, Ավստրալիայում եւ Մալայզիայում՝ 22-ական դեպք, Գերմանիայում եւ Վիետնամում` 16-ական դեպք: Մեծ Բրիտանիայում եւ ԱՄԷ-ում գրանցվել է 13 դեպք, Ֆրանսիայում՝ 12 եւ մահվան մեկ դեպք: Կանադայում` 11 դեպք, Մակաոյում` 10, Քուվեյթում` 5: Վարակի 3-ական դեպք է գրանցվել Ֆիլիպիններում, Հնդկաստանում եւ Իսպանիայում (Իսպանիայի վերջին դեպքը պացիենտ էր Իտալիայից, որը եկել էր Իսպանիա հանգստանալու), 2-ական դեպք՝ Բահրեյնում, Իսրայելում, Օմանում եւ Ռուսաստանում, 1-ական դեպք՝ Աֆղանստանում, Բելգիայում, Կամբոջայում, Եգիպտոսում, Ֆինլանդիայում, Իրաքում, Լիբանանում, Նեպալում, Շրի Լանկայում եւ Շվեդիայում:

Նշենք, որ Օմանում, Աֆղանստանում, Քուվեյթում եւ Բահրեյնում դեպքերը համաճարակաբանորեն կապված են Իրանի հետ. այս երկրների բոլոր հիվանդները այցելել են Իրան եւ, ամենայն հավանականությամբ, այնտեղ են վարակվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ