• Latest news

Հայաստանում բժշկի, բուժքրոջ եւ շտապօգնության վարորդի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. նախարար

26 մարտի, 2020  13:52

ՀՀ-ում բժշկի եւ շտապօգնության վարորդի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել: Ավելի վաղ վիրուսը հայտնաբերվել էր նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով` բուժաշխատողների վարակումը երբեմն անխուսափելի է, քանի որ նրանք շատ են շփվում հիվանդների հետ, եւ, չնայած, որ նրանց տրամադրվում է պաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչ, երբեմն նրանք, այնուամենայնիվ, վարակվում են:

Այս պահի դրությամբ, ըստ նախարարի, վարակված բոլոր երեք բուժաշխատողները մեկուսացված են, եւ նրանց առողջությանն ու կյանքին ոչինչ չի սպառնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll