• Latest news

Կորոնավիրուսով վարակված 70 պացիենտ գտնվում է օրթոպեդիայի ինստիտուտում. նախարար

26 մարտի, 2020  14:12

Կորոնավիրուսով վարակված մոտ 70 պացիենտ գտնվում է օրթոպեդիայի ինստիտուտում, նրանց հետեւում են օրթոպեդ-վնասվածքաբանները, որոնք հատուկ վերապատրաստում են անցել: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ նրանց հետ աշխատում են նաեւ ինֆեկցիոնիստները, եւ շուտով նրանց կմիանան ռեանիմատոլոգները: Հասարակ դեպքերին հետեւելը, երբ որեւէ բարդություն չկա, բավարար է բազային բժշկական կրթությունը՝ նշեց նախարարը: Նման պացիենտների մոտ սովորաբար միայն ջերմություն է լինում, որը երկար չի տեւում, եւ օրգանիզմը ժամանակի ընթացքում հաղթահարում է վիրուսը:

Իսկ ավելի ծանր դեպքերի համար ավելի շատ մասնագետներ են պահանջվում, այդ թվում սրտաբաններ, նեւրապաթոլոգներ, գաստրոէնտերոլոգներ եւ այլն, կապված նրանից, թե ինչ քրոնիկ հիվանդություններ ունեն պացիենտները:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ Հայաստանում այսօր մոբիլիզացվում է ամբողջ կադրային պոտենցիալը. բժիշկների համար հատուկ ինտենսիվ կուրսեր են անցկացվում: Շատ բժիշկներ ինքներն են ցանկություն հայտնում անցնել կուրսերը, որպեսզի կարողանան օգնել իրենց կոլեգաներին:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել