• Latest news

Կորոնավիրուս. Վարակվել է 1 605 793 մարդ, մահացել 95 766-ը, առողջացել 357 003-ը. worldometers.info

10 ապրիլի, 2020  12:00

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 605 793-ի: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ 95 766 պացիենտ մահացել է, 357 003-ը առողջացել:

Երեկ COVID-19-ի առաջին դեպքն է գրանցվել Եմենում: Այսպիսով, երկրների թիվը, որտեղ կորոնավիրուսը թափանցել է, հասել է 210-ի:

Վերջին մեկ օրում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի 329 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 468 895-ի, մահացածների թիվը՝ 16 697-ի: Իսպանիայում գրանցվել է վարակման 153 222 դեպք եւ 15 447 մահ, Իտալիայում համապատասխանաբար՝ 143 626 եւ 18 279:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ապրիլի 10-ին 11:00-ի դրությամբ՝ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 16 նոր դեպք: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 937 դեպք: Բացասական արդյունք է գրանցվել 5160 թեստավորման դեպքում: Հիմա փաստացի բուժվում է 777 անձ: Առողջացել է 149 մարդ, մահացել է 11 պացիենտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել