Շտապօգնության որոշ բժիշկներ, բուժքույրեր եւ վարորդներ հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով պացիենտների հետ։ Նրանք աշխատանքից չեն ազատվել, ինչպես տեղեկացրել է լրագրողներին «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ հրաժարվողների մեծ մասը 55-60 տարեկանից բարձր էին եւ հետեւաբար ռիսկի խմբում էին։ Նրանց «ըմբռնումով են մոտեցել», նրանց մի մասը արձակուրդ է վերցրել, իսկ աշխատանքից ոչ ոք չի ազատվել։
Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ քիչ չեն նաեւ այն բուժաշխատողները, որոնք բացարձակապես չեն վախենում կորոնավիրուսից եւ դիմում են «Շտապօգնություն»՝ պատրաստ այնտեղ աշխատելու: Տնօրենի խոսքով՝ գրեթե ամեն օր իրենք այդպիսի դիմումներ են ստանում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day