• Latest news

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 5 միլիոնին

18 մայիսի, 2020  09:41

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 4 805 186 հաստատված դեպք: Այս ինֆեկցիայի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 316 730-ի, առողջացել են 1 860 036 պացիենտներ:

Ըստ https://www.worldometers.info/coronavirus/ տվյալների՝ ներկայումս 2 628 420 պացիենտներ բուժում են ստանում COVID-19-ի դեմ, 44 819-ի (2 տոկոս) վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր:

Վարակման ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում (1 527 664): Երկրորդ տեղում է Ռուսաստանը (281 752), երրորդ՝ Իսպանիան (277 719): Իտալիան, որը երկար ժամանակ վարակակիրներ թվով աշխարհում առաջատարն էր, հիմա 6-րդ տեղում է (225 435): Չինաստանը, որտեղ համավարակը սկսվել է, հիմա 13-րդ տեղում է (82 954 գրանցված դեպք): Չինաստանում նոր դեպքեր գրեթե չեն գրանցվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ