• Latest news

Ինչու՞ է վտանգավոր պարբերաբար երեկոյան ընթրելը

17 հունիսի, 2020  21:25

Պարբերաբար ուշ ժամերին ընթրելը վտանգավոր է առողջության համար, քանի որ մեծանում է 2-րդ տիպի շաքարախտի եւ ճարպակալման զարգացման ռիսկը: Այս մասին նշվում է Journal of Clinical Endocrinology & Metabolism ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:

Ինչպես հայտնում է medportal.ru-ն, մասնագետներն ուսումնասիրել են այն մարդկանց նյութափոխանակությունը, ովքեր երեկոյան 10-ից հետո ընթրում են: Հեղինակներին հետաքրքրել են նյութափոխանակության բնութագրերն այն մարդկանց մոտ, ովքեր սնվում են երեկոյան 10-ից հետո՝ երեկոյան երեկոյան ժամը 6-ին ընթրողների նյութափոխանակության համեմատ: Հետազոտության բոլոր մասնակիցները (10 տղամարդ, 10 կին) քնել են 11-ին:

«Այս ուսումնասիրությունը նոր տվյալներ է տալիս այն մասին, թե ինչպես է ուշ ընթրիքը վատթարացնում գլյուկոզի նկատմամբ հանդուրժողականությունը եւ նվազեցնում ճարպի քանակը, որը կարող է այրել օրգանիզմը: Ուշ սնվելու ազդեցությունը կարող է շատ տարբեր լինել մարդկանց համար, դա կախված է նրանից, թե երբ են նրանք սովորաբար քնում: Այսինքն, որոշ մարդիկ կարող են ավելի խոցելի լինել ուշ ընթրիքի ազդեցության նկատմամբ»,- նշել է Ջոնաթան Ջունը Ջոնս Հոփկինսի համալսարանից, նշել է հետազոտության համահեղինակը:

Ըստ նրա՝ կանոնավոր ուշ ընթրիքները ժամանակի ընթացքում կարող են այնպիսի հետեւանքների հանգեցնել, ինչպիսիք են շաքարախտը եւ ճարպակալումը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր ավելի ուշ են սնվել, արյան մեջ գլյուկոզի միջին մակարդակը 18 տոկոսով ավելի բարձր է եղել, ինչպես նաեւ ավելի շատ ընդունված ճարպեր են մնացել չայրված (ինդեքսը բարձրացել է 10 տոկոսով): Այս ցուցանիշները կախված չեն եղել կալորիաների քանակից. փորձարարական չափաբաժինները նույնն են եղել:

Ըստ գիտնականների՝ նորմալ քաշ ունեցող առողջ մարդկանց մոտ արձանագրված բոլոր այս փոփոխությունները կարող են ավելի ցայտուն արտահայտվել ճարպակալման դեպքում, քանի որ այդ դեպքում նյութափոխանակությունն արդեն խախտվել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։