• Latest news

Շվեյցարիայում թույլատրվել է ռեմդիսիվիրի օգտագործումը COVID-19-ի բուժման համար

4 հուլիսի, 2020  10:24

Շվեյցարիայում թույլատրվել է ռեմդիսիվիրի օգտագործումը ոչ միայն կլինիկական փորձարկումներին մասնակցող հիվանդների, այլեւ այլ պացիենտների բուժման համար:

Ռեմդիսիվիրն առաջին դեղամիջոցն է, որը համեմատաբար արդյունավետ է կորոնավիրուսային վարակի բուժման գործում: Միացյալ Նահանգներում երկու խոշոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս հակավիրուսային դեղամիջոցը կարող է կրճատել COVID-19 ունեցող պացիենտների՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակը։

Swissmedic թերապեվտիկ արտադրանքի ազգային գործակալությունը հայտարարել է, որ դա թույլ կտա դեղամիջոցի ժամանակավոր տարածումը, որն ի սկզբանե նախատեսված էր էբոլայի բուժման համար:
«Ակտիվ ռեմդիսվիր նյութը պարունակող արտադրանքը, որը շուկա է մատակարարվում Veklury ապրանքանիշի տակ, կարող է օգտագործվել շվեյցարական հիվանդանոցներում COVID-19-ով հիվանդների բուժման համար՝ առանց հատուկ թույլտվության»,- նշվում է հայտարարության մեջ:

Այս դեղամիջոցը հասանելի կլինի հիվանդների համար հաստատված կլինիկական փորձարկումներից եւ հաստատված կարեկցողական օգտագործման ծրագրից դուրս՝ մինչեւ դեղամիջոցի լիարժեք օգտագործման վերաբերյալ որոշման կայացումը:

Բժիշկներին անհրաժեշտ է հետեւել դեղամիջոցի ցանկացած անբարենպաստ ռեակցիային՝ հիվանդների անվտանգությունն ապահովելու համար:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ