• Latest news

Ի՞նչ արժե հեպատիտ C-ի բուժումը Հայաստանում

25 հուլիսի, 2014  15:50

Հեպատիտ Ց-ն առողջապահության համակարգի ամենաարդիական խնդիրներից մեկն է՝ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում. ամեն տարի այս հիվանդությունը սպանում է մոտ 350 000-500 000 մարդու: Բուժել հեպատիտ C-ն հնարավոր է, բայց խնդիրն այն է, որ այս հիվանդության թե կանխարգելումը, թե բուժումը բավական բարդ է եւ թանկարժեք: Այն մասին, թե ինչ արժե այս բուժումը Հայաստանում, լրագրողներին պատմել է Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. Հասմիկ Ղազինյանը:

Նրա խոսքով՝ հեպատիտ C-ի բուժում սկսելուց առաջ անհրաժեշտ է մի շարք հետազոտություններ անել, քանի որ չի կարելի մեկ հակամարմին հայտնաբերելով եզրակացնել, որ հիվանդը հեպատիտ C ունի, եւ սկսել բուժել նրան: Նախեւառաջ, պետք է ստուգել հակամարմինների առկայությունը եւ հետազոտել վիրուսը՝ դրա գենոտիպը, քանակությունը: Բուժումից առաջ շատ կարեւոր է նաեւ հետազոտել լյարդի մորֆոլոգիական կարգավիճակը՝ կա արդյոք այնտեղ զարգացած հիվանդություն, թե ոչ: Ինչպես նշեց Հասմիկ Ղազինյանը, հնարավոր է, որ օրգանիզմում առկա լինի հեպատիտ C-ի վիրուս, բայց լյարդը լինի առողջ՝ նման հիվանդները բուժման կարիք չունեն; բուժումն անհրաժեշտ է միայն այն հիվանդներին, որոնց լյարդում վիրուսի պատճառով առաջացել են սպիներ՝ «բժշկական լեզվով՝ ֆիբրոտիկ փոփոխություններ»:

Բուժման արժեքը կախված է այս բոլոր հետազոտությունների արդյունքներից: Կախված հիվանդի վիճակից, նրան կարող է անհրաժեշտ լինել 16-72 շաբաթ տեւողությամբ բուժում: Դեղամիջոցի մեկ ամպուլան արժե մոտ 140 000 դրամ, եւ հիվանդին ամեն շաբաթ պետք է մեկ ամպուլա ընդունել: Այսինքն, բուժման կուրսը՝ կախված տեւողությունից, կազմում է մոտ $5000-20 000: Ընդ որում, որոշ դեղամիջոցներ տրվում են անվճար:

Որքանո՞վ է արդյունավետ այսքան թանկարժեք բուժումը: Ինչպես նշեց Հասմիկ Ղազինյանը, կրկնակի բուժման դեպքում հիվանդների 60-ն ազատվում է վիրուսից, իսկ 40 տոկոսը կարող է ռեցիդիվ ունենալ եւ պահանջել հետագա բուժում՝ այլ մոտեցումներով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել