• Latest news

Ո՞ր մթերքներն են հակացուցված գլխացավի դեպքում

16 հոկտեմբերի, 2020  17:46

Գլխացավերով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում հրաժարվել պանրի մի քանի տեսակներից, ցիտրուսայիններից եւ մի քանի այլ մթերքներից։ Իսպանական La Vanguardia պարբերականի հետ զրույցում այսպիսի կարծիք են հայտնել դիետոլոգներ Սանդրա Բաքերան եւ Ալվարո Սանչեսը։

Մասնագետների խոսքով՝ եթե ձեզ հաճախակի են անհանգստացնում գլխացավերը, անհրաժեշտ է բժշկի դիմել։ Սակայն ավելորդ չի լինի նաեւ սննդակարգի վերանայումը։

Մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին հրաժարվել կապույտ պանիրներից, քանի որ դրանց մեջ մեծ է գիստամինի պարունակությունը՝ ամինաթթու գիստիդինի ածանցյալ։ Նույն պատճառով պետք է հրաժարվել ցիտրուսայիններից եւ ավոկադոյից։

Ալվարո Սանչեսի խոսքով՝ գիստամինի մեծ պարունակությամբ առանձնանում է նաեւ կարմիր գինին, ուստի գլխացավեր ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում սրանից եւս հրաժարվել՝ մյուս ալկոհոլային խմիչքների հետ միասին։ Գիստամին է պարունակվում նաեւ երշիկի մեջ, ինչպես նաեւ խորը վերամշակմամբ այլ մսամթերքներում։

Գլխացավերի պատճառ կարող է դառնալ նաեւ սուրճը, ընդ որում՝ ինչպես դրա չափից շատ գործածումը, այնպես էլ քանակության կտրուկ կրճատումը։

Դիետոլոգները գլխացավով տառապող մարդկանց խորհուրդ են տալիս հաճախակի ուտել եւ քիչ-քիչ՝ յուրաքանչյուր 3 ժամը մեկ։

«Երբ մենք շատ ժամեր շարունակ չենք ուտում, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նվազում է, ինչի հետեւանքով կարող է գլխացավ առաջանալ։ Դրանից բացի, ձեռքի հետ հաճախակի ուտելը թույլ է տալիս ազատվել ստամոքսի ծանրությունից, քանի որ մենք ամեն մի անգամ ավելի քիչ ենք ուտում»,- ասել է Սանդրա Բաքերան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ