• Latest news

Ինչպե՞ս է կորոնավիրուսի նոր շտամն ազդում երեխաների վրա

28 դեկտեմբերի, 2020  09:47

Ընթացիկ տարվա դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը ավելի հաճախ ախտահարում է երեխաներին, քան մինչ այդ հայտնի շտամները: Այս մասին հաղորդվում է Լոնդոնի Հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի մասնագետների հետազոտության մեջ:

Բրիտանական Ազգային վիճակագրության վարչության տվյալներով՝ կորոնավիրուսն ամենից շատ տարածված է աշակերտների շրջանում. ամբողջ բնակչության շրջանում վարակման ամենաբարձր մակարդակը հայտնաբերվել է 7-11-րդ դասարանների աշակերտների մոտ, հայտնում է The Daily Mail-ը:

Լոնդոնի Կայսերական քոլեջից պրոֆեսոր Վենդի Բարքլայը նշել է, որ վիրուսի նախորդ շտամը ավելի դժվար էր կապվում ACE2 ռեցեպտորի հետ եւ թափանցում բջիջների մեջ, ուստի վիրուսի թիրախն էին դառնում մեծահասակները, որոնք ավելի շատ ACE2 ունեն քթի մեջ եւ կոկորդին: Իսկ ահա կորոնավիրուսի նոր շտամը ավելի հեշտ է թափանցում մանկական օրգանիզմ:

Մասնագետների խոսքով՝ եթե այս տեսությունը հաստատվի, ապա դա կբացատրի նոր շտամի ավելի մեծ վարակելիությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է