• Latest news

2020-ին Երեւանի շտապօգնությունը կորոնավիրուսով 15 420 պացիենտի է սպասարկել

11 հունվարի, 2021  12:30

2020 թվականին Երեւանի շտապօգնությունը կորոնավիրուսով 15 420 պացիենտի է սպասարկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Կորոնավիրուսով պացիենտների հետ կապված կանչերի ամենամեծ թիվը գրանցվել է մայիսին՝ 2580 կանչ, նվազագույնը՝ օգոստոսին՝ 864 կանչ:

Թագուհի Ստեփանյանի խոսքով, 2020 թվականին Երեւան քաղաքի շտապբուժօգնության ծառայությունը իրականացրել է 322 167 կանչ, որը 59 726-ով ավելի է, քան 2019 թվականին:

Մանկանան կանչերի թիվը 2020-ին 8071-ով նվազել է 2019-ի համեմատ, նաեւ 3911 հիվանդով պակաս է հոսպիտալացվել:

Առաջին տեղում, ինչպես եւ նախկինում, սիրտ-անոթային հիվանդություններն են, որոնց հետեւում են սուր շնչառական հիվանդություններն ու վնասվածքները: Մասնագետի խոսքով՝ 2020 թվականին 4068 կանչով վնասվածքների թիվը նվազել է՝ 2019-ի համեմատ: Սուր շնչառական հիվանդություններով պացիենտները 13 735-ն էին:

Ինչ վերաբերում է ամանորյա տոներին, դրանք, մասնագետի խոսքով, անցել են ավելի հանգիստ, քան նախորդ տարի: 6533 կանչ է գնացվել՝ 1377-ով պակաս, քան 2019-ի: 1204 հիվանդ հոսպիտալացվել է, 453-ով ավելի քիչ, քան նախորդ տարի:

Սննդային թունավորումներ տոնական օրերին չեն գրանցվել, սակայն գրանցվել է ալկոհոլային թունավորման 27 դեպք, որոնցից 20-ը հոսպիտալացվել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել