• Latest news

Միզաքար ներարգանդային պարույրի վրա. գիտնականները նկարագրել են հազվագյուտ բարդացում ներարգանդային պարույրի օգտագործման ժամանակ

27 հունվարի, 2021  21:21

Case Reports in Women's Health ամսագրում գիտնականները նկարագրել են ներարգանդային պարույրի օգտագործման ժամանակ հազվագյուտ բարդացում, հաղորդում է LiveScience-ը:

Բժիշկների զեկույցի համաձայն՝ 47-ամյա պացիենտը դիմել է բժշկի՝ մեզի մեջ արյան, աճուկի շրջանում ցավի, սեռական շփումների ժամանակ ցավի բողոքներով: Գործիքային հետազոտությունը ցույց է տվել, որ T-աձեւ պղինձ պարունակող ներարգանդային պարույրը, որը պացիենտը օգտագործել է արդեն 10 տարի, ծակել է արգանդն ու միզապարկի պատը:

Բժիշկները ենթադրել են, որ միզապարկի մեջ պարույրի ներթափանցումը տեղի է ունեցել աստիճանաբար: Հետազոտության պահին պարույրի այն հատվածում, որն արդեն ներթափանցել է միզապարկի մեջ, ձեւավորվել է միզաքար:

Բժիշկներին հաջողվել է կոտրել միզաքարը լազերի օգնությամբ, որից հետո հաջողվել է հանել պարույրը սովորական միջոցով: 4 շաբաթ անց հետազոտությունը ցույց է տվել, որ միզապարկից մեզն արդեն չի հայտնվել պացիենտի հեշտոցում:

Գիտնականների խոսքով՝ 10 տարի անց ախտանիշների հայտնվելու դեպքը կարելի է իսկապես հազվագյուտ անվանել:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել